V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Saturday, April 4, 2026

Վարոժան Փամբոխչյան` Varujan Pambukhchyan

 


Ֆէյսպուքին վրայ էր որ հանդիպեցայ Վարոժան Փամբոխչյան-ին (իր ուղղագրութեամբ), եւ բարեկամացանք արցանց բարեկամութեամբ մը։ Օր մըն ալ կարդացի իր անսպասելի մահուան բօթը որ կը գուժէր  հետեւեալը՝ « Հունվարի 15-ին (2022) կյանքից վաղաժամ հեռացել է Վարուժան Փամբուխչյանը: Ննջիր խաղաղությամբ սիրելի հայրիկ, եղբայր, քեռի և ընկեր»։ Իսկ այսօր վարդան Թաշճեանէն իմացայ որ Վարոժանին զաւակներուն կնքահայրն է։

Յետ մահուան, երբ իր էջը կը պրպտէի, կարդացի Gegham Grigoryan-ին Յունոար 20, 2022-ին ըրած հետեւեալ յիշատակութիւնը Վարոժանին մասին՝ «Ինձ բախտ է վիճակվել, շատ մոտիկից ճանաչել Վարուժանին, 1999-2001թթ.Շուշիում, այն տարիներին երբ Նա գրեթե ոչնչով, զրոից ու դեռ այն ժամանակվա ազգադավ իշխանիկների օրոք, փորձում էր վերականգնել ազգային մտածելակերպը, մշակույթը, բայց ապարդյուն, Արցախի կեղծ անկախիստ չեկիստները ամեն ձևով խոչընդոտում էին ու խանգարում նրա գործունեությանը։ Նա շատ էր հպարտանում, որ ինքը հայ է և ապրում ու գործում է բերդաքաղաք Շուշիում։ Ննջիր խաղաղությամբ սիրելի ընկեր։» 

Գրելու ոճովը, ուղղագրութեանբը, բառերովը, իւրայատուկ էր Վարոժանը։ Առեղծուածային բան մը կար հոն՝ շատ բան տեսած, շատ բան ապրած, շատ բան կարդացած, եւ իր յամոզումները գոյացուցած մարդու մը տպաւորութիւնը կը ձգէր։ Քանի մը բաներ էր որ կրնամ վստահութեամբ նշել իր կեանքէն, ծնած էր Սեպտեմբեր 17, 1957-ին եւ կ՚ապրէր Նօր յէրզնկա (կրկին՝ իր ուղղագրութեամբ)։ Հայաստանի անտառներուն վիճակին մասին իր գրութիւնը Անգլերէնի թարգմանած եմ։ Կցեցի  ներքեւը։ Գնահատած էր թարգմանութիւնս։

 

Ներփակ զետեղած եմ Վարոժան Փամբոխչյան-ին գրութիւններէն որ տեղադրած էր Ֆէյսպուքի իր էջին վրայ։ Նմանապէս կցած եմ էր իր էջին վրայ տեղադրած երգերէն մէկը։ Հաւանաբար նման բաներու պիտի չհանդիպիք, եթէ բարեկամացած չէիք հետը։ Վահէ Յ Աբէլեան

***

 

Varujan Pambukhchyan - December 31, 2016

Հարյորամյակ յէւ հարյորաւօր մարտահրաւէրնէր...

Այս տարի՝ 2017-ի վէրջին, իր լրոմին է հասնոմ  Հայկական նօրագոյն պէտականոթյան ւէրականգնման մէկ դարը:1917 -ի փէտրւարին Ռոսական կայսրոթյոնոմ տէղի ոնէցած հէղաշրջոմը պատմաքաղաքական ծանր կացոթյան մէջ հայտնւած Հայաստանն ո հայոթյոնը կանգնէցրէց գօյոթէնական յէրկընտրանքի առջյէւ՝ կա՛մ ւօչնչանալ, կա՛մ կազմակէպւէլ պէտականօրէն: Մէր պապէը ընտրէցին ազգային պէտականոթյան ւէրստէղծման ողին յէւ, ցոցաբէրէլօւ դիւանագիտական ո կազմակէրպական քիչ թէ շատ բաւարար հասոնոթյոն, մինչյէւ տարէւէրջ, ստէղծէցին պէտականոթյան իսկական կօրիզը՝ Հայկական ազգային բանակը, ւօրի գլխաւօր հրամանատար նօյէմբէրի սկզբին, բարէբախտաբա՜ր, նշանակւէց այն օրէրի հայ ամէնախօշօր ռազմական գօրծիչ՝ զօրաւար Թօւմաս Նազարբէկյանը, յէւ ւօրպէս ազգային-քաղաքական մարմին՝Հայօց ազգային խօրհորդը՝ իր տէղական մասնաճյողէրօւ: Այդ ամէնն այլ բան չէր նշանակոմ, քան ազգային պէտականոթյան վէրականգնոմ: Իրօղոթյոն է՝ յէրբ 1917 թւականի դէկտէմբէրի վէրջէրին Արամ Մանոկյանը Հայօց Ազգային խօրհրդի յէւ այն օրէրի ամէնազդէցիկ հայկական կազմակէրպոթյան՝ ՀՀԴ ղէկաւարոթյան տւած գրէթէ անսահման լիազօրոթյոննէրօւ ժամանէց Յէրյէւան, իր տրամադրոթյան տակ ոնէնալօւ Յէրյէւանի ազգային խօրհորդը ւօրպէս, փաստօրրէն, պէտական տէղական մէքէնա, հէնց դրա շնօրհիւ անմիջապէս կարօղացաւ զօրահաւաք կազմակէրպէլ: Ալէքսանդր Քաջազնոնոն պատկանօղ յէւ 1918-ի օգօստօսի սկզբին ասւած այն աղիօղօրմ տխօսքէրը, ւօր, իբր, իր կառաւարոթյոնն ամէն ինչ սկասոմ է <<անձյէւ քաօսից>>, իհարկէ, հիմնօւին սխալ էն.յէթէ հայէրն արդէն1917-ի դէկտէմբէրին իրէնց ազգային պէտականոթյոնը ւէրականգնած չլինէին, ւօ՛չ կարօղ էին մաքառէլ հաջօրդ տարւա փէտրւարին յէրկրի ւրա <<մէր դաշնակից>> անգլիացինէրի դաւէրի բէրոմօւ հարձակւած  թորքական ընտիր զօրամասէրի դէմ, ւօ՛չ կէրտէլ Ղարաքիլիսան, Սարդարապատը, ւօ՛չ էլ հռչակէլ անկախոթյոն... Շէշտէնք՝ Հայկական պէտականոթյան վէրստէղծման գօրծոմ ամէնախօշօր նէրդրոմ էն ոնէցէլ առաջին հէրթին յէրէք մէծ դէմքէր՝ Ռօստօմ, Թօւմաս Նազարբէկյան, Արամ  Մանոկյան: Այս յէրէք մէծ հայէրի արձաննէրի առ այսօր բացակայոթյոնը Յէրյէւան մայրաքաղաքոմ, վկայոմ է մէր ազգային գիտակցոթյան ո կամքի  ամէնացածր մակարդակի մասին: Հայ ազգը, 2017-ին, յէթէ դէռ մէռած չէ, պարտաւօր է անմահացնէլ այս մարդկանց հիշատակը...

Հայկական պէտականոթյան ւէրականգնոմից հէտօ անցէլ է գրէթէ մէկ դար: Արդի Հայստանը, ւօրի խարիսխնէրն իջէցւէլ էն հարյոր տարի առաջ, դիմագրաւոմ է հարյորաւօր մարտահրաւէրնէր, ւօրօնցից ամէնագլխաւօրը յէրկոսն էն՝ պէտական սահմաննէրի ամոր պաշտպանոթյոն, սահմաննէր, ւօրօնց մէջ էն մտնոմ, անշո՛շտ, ԼՂՀ սահմաննէրը յէւ՝ արտագաղթի կանխոմ: 2017-ը պէտք է դարձնէլ այս յէրկո գօյոթէնական խնդիրնէրի հիմնաւօր լոծման տարի:

Իհարկէ, մէր յէրկիրն ո ժօղօւորդը դիմագրաւոմ էն նայէւ բազմաթիւ այլ մարտահրաւէրնէր, սակայն, ակնհայտ է, ւօր առանց նշւած յէրկո հիմնահարցէրի անշրջէլի լոծման, <<քաղաքական գօրծիչնէրի կօղմից>> մնացած հարցէրից դատարկ-մատարկ ճամարտակէլը սօսկ ջոր ծէծէլ է նշանակոմ: Յէրիտասարդ մարդկանց անընդհատ, գրէթէ ամէնօրյա կօրոստնէրը սահմաննէրի ւրա յէւ ահագնացած արտագաղթն այս յէրկիրն անհէռանկար էն դարձնոմ ցանկացած նօրմալ մարդո համար...: 

Ինչյէւէ, Շնօրհաւօր ամանօր յէւ՝ ողջո՜յն հայկական պէտականոթյան վէրածննդի յէրկրօրդ հարյորամյակ:

*

Varujan Pambukhchyan - December 16, 2020

Հայաստանի անկախոթյոնը պատանդի ւիճակոմ...

Հանրահայտ ասոյթի համաձայն, ռոսնէրն ոշ էն լծոմ, բայց արագ էն քշոմ,,... Ռոսաստանը Թորքիայի հէտ համաձայնոթյան գալօւ յէւ Ադրբէջանի միջօցօւ, ինչպէս նայէւ օգտագօրծէլօւ Հայաստանոմ ո Արցախոմ ոնէցած իր խօշօր, ռէսորսնէրը, մասնատէց Արացախի Հանրապէտոթյոնն ո Հայկական բանակը ւէրածէց տյէւականօրէն արնահիօսօղ ւիրաւօրի...

Ռոսաստանի Դաշնոթյան նախագահի ո ռոսական իշխանոթյոննէրի հայտարարոթյոննէրն այն ւօգօւ, ւօր իրէնք ւօրպէս ՀՀ դաշնակից համապատասխան պայմանագրէրի հիման ւրա,իբր կպաշտպանէն Հայաստանը ագրէսիայի դէպքոմ, իսկ Արցախն Հայաստան չէ, սօսկ չքմէղանք է... Յէրբ դաշնակցիդ համար կէնսականօրէն կարյէւօր, հայաբնակ ո անհիշէլի ժամանկնէրից հայկական տարածքոմ հօշօտւոմ է դաշնակցիդ բանակը, յէրբ դաշնակիցդ օրաւոր կօրցնոմ է այդ կէնսական տարածքը յէւ դո մատդ մատիդ չէս տալիս,  այստէղ դաշնակցի մասին խօսք չի կարօղ գնալ, այստէղ բարէկամ յէրկրի մասին խօսք չի կարօղ գնալ... Յէրբ պարտոթյան դոռն հասած դաշնակցիդ, նրա թշնամո հէտ հարկադրոմ էս ստօրագրէլ ստօրացոցիչ ո պարտւօղական հայտարարոթյոն ո ,,խաղաղապահի,, անւան տակ հայտնւոմ էս Արցախոմ, աշխարհին ո հայոթյանը փօրձէլօւ նէրկայանալ փրկչի կէրպարանքօւ, միյէւնոյն է, դաշնակցի ո բարէկամի մասին խօսք լինէլ չի կարօղ...

Հայ ժօղօւորդը յէրբյէւէ չի մօռանալո Ռոսաստանի,բարէկամական,, այս քայլը, ինչպէս ւօր չի մօռացէլ Բաքւի նաւթի համար, անգլիացինէրի թէլադրանքօւ, 1921 թւականին Մօսկւայոմ կնքւած զաւթօղական պայմանագիրն ո նոյն տարւա հօկտէմբէրին, այդ պայմանգրի հիման ւրա, Կարսոմ կնքւօղ պայմանգիրն ստօրագրէլոն հայէրին հարկադրէլը... Լաւ հիշէ՛ք, դոք ընկէր Գանէցկոն կարս էիք ողարկէլ միայն այդ նպատակօւ...

Հարյոր տարոմ քիչ բան է փօխւէլ՝ ռոսնէրը թորքէրի հէտ, հաճոյքօւ հօշօտոմ էն Հայաստանի՝ իրէնց իսկ կօղմից տկարացած մարմինն ո աւէլի տկարացնոմ այն, ի ւէրջօ կոլ տալո նպատակօւ...

Ռոսնէրն, այօ; ոշ էն լծոմ, բայց արագ էն քշոմ...

Քառասոն օրոմ Հայաստանը ծնկի բէրէլո հարցոմ մէծ,աւանդ, ոնէցօղ Ռոսաստանն այժմ իր դիմաց ոնի թոյլ մի յէրկիր, ւօրի ւրա իր ցանկոթյան դէպքոմ, յորաքնչյոր ւայրկյան կարօղ էն հարձակւէլ ՙազէրինէրը,՝ նոյնն  է թորքէրը....

Այժմ Պոտինի կառաւարոթյոնը փօրձէլո է անէլ ւէրջին քայլը՝ Հայաստանոմ ոնէցած իր, ռէսորսնէրը, ազէրինէրի, ռազմական շանտաժնէրը օգտագօրծէլո ողիօւ ՀՀ-ն մտցնէլ Ռոսաստանյան Դաշնոթյան կազմի մէջ, չէ՞ ւօր դրանք, իսկօննը ռոսսկիե զէմլի,, էն յէւ ինչպէս պ-րն Զատոլինն է զգոշացնոմ Ալիյէւին, ւէրջինս սխալւոմ է դրանք ազէրիական համարէլօւ....

Մնացյալը ջոր ծէծօցի է՝ իշխանոթյան ւրա կմնա դաւաճանի խարանը ճակատին փակցրած Փաշինյանը, թէ ւարչապէտ կդառնա ժամանկին ռոսական բանտոմ ւէրադաստիրակւած Մանոկյանը, ւօրպէսզի շատ արագ այդ պաշտօնը փօխանցի Կարէնին՝ նոյնն է ՙՙՂարաբաղյան կլանին,, դրանից բան չի փօխւոմ... ,,Ղարաբաղյան կլաննՙՙ աչքը տնկէլ է Հայաստանի ւէրջն ո ամէնամէծ հարստոթյանը՝ անկախ պէտականոթյանը... Այօ՛ այդ կլանոմ խէլացի մարդիկ կան, ւօրօնք հասկանոմ էն, ւօր Հայաստանոմ դէռ ւաճառէլո բան կա... Թէ չէ՝ ,,հայրէնիքը փրկէլ,, ո  էլի նման անհէթէթ ֆլան-ֆստաննէր...

Հայ ժօղօւորդը, սակայն, չի հրաժարւէլո ւօ՛չ Արցախից ո արցախյան բօլօր տարածքնէրից, ւօ՛չ սէփական անկախ պէտականոթյոնից... Ակնհայտ է, ւօր հայոթյոնը թյէւակօխոմ է պայքարի մի նօր փոլ յէւ ազգային ինքնագիտակցոթյամն մի նօր մակարդակ, որ, հաւէրժական բարէկամի, կէրպարը հիշէցնէլո է սոլթան համիդի ցէղին...

Ռոսնէրը մի ասոյթ էլ ոնէն՝, Մի լաւ ծէծւածը յէրկո չծէծւած արժի,,... Հայէրի մասին խօսէլիս թօղ իրէնց այս ասոյթը չմօռանան... Վատ չի լինի, յէթէ այն սօւօրէցնէն նայէւ իրէնց ստամբոլյան յէղբօրը... 

Վ. Փ.:

*

Varujan Pambukhchyan - December 12, 2016

Հայաստանն ո իր սփյոռքը

1515-16թթ. յէրբ օսմանյան սոլթան Սէլիմ Յաւոզը գրաւէց Հայաստանի հիմնական մասէրը, չնայած 1071- մինչ այդ կատարւած բռնաձոլոմնէրին, ջարդէրին, հալաձանքնէրին արտագաղթէրին, Հայաստանը՝ Մէծ Հայքը, Փօքր Հայքը, Կիլիկիան Հայասատնը, ոթսոն-ինիսոն տօկօսօւ դէռ հայաբնակ յէրկիր էր: Օսմանյան տիրապէտոթյոնը մաշէց ո քայքայէց հայոթյանն հնարաւօր բօլօր յէղանակնէրօւ՝ ջարդէրօւ ո բռնաձոլոմնէրօւ, մանկահաւաքնէրօւ ո անլոր շահագօրծոմնէրօւ, տէղահանոթյոննէրօւ յէւ այլն: Պարսից դէմ պատւար ստէղծէլո նպատակօւ Հայաստան բէրւէցին քրդական ցէղէր Մօսոլի արյէւէլքից, ւօրօնք դարձան թորքէրի մէղսակիցը մի քանի դար շարոնակ: Այնոհանդէրձ, հայոթյոնն իր պապէնական հօղէրի ւրա մէծամասամբ տօկաց ո դիմացաւ մինչյէւ Առաջին աշխարհամարտը, մինչյէւ Հայկական ցէղասպանոթյան գագաթնակէտը: Հայկական սփյոռքն այդ պատմոթյան յէւ դրա յէղէրական աւարտի արտահայտոթյոնն է, արգասիքը: Հայաստանի Հանրապէտոթյոնն ո ԼՂՀ-ն հայոթյան տկար ոժէրօւ տյէւական սպանդի պատմոթյոնից հէրօսական խօյանքօւ, յէւ սա հատոկ շէշտէնք՝ ի հէճոկս այս աշխարհի ամէնազօր տէրէրի, փրցւած բէկօրնէր էն, ւօրօնք կարօղ էն Հայաստանի վէրածնոթյան խարիսխնէր դառնալ, յէթէ, իհարկէ՛, հայկական սփյոռքը ցանկանա այդ, յէթէ, իհարկէ՛, սէփական բարէկէցոթյոնը գէրնպատակ դարձնէլոց հրաժարւէլօւ, այդ սփյոռքը ցանկանա կէրտէլ հայրէնիք: Հաշւարկնէրը, անշո՛շտ, մօտաւօր հաշւարկնէրը, ցոյց էն տալիս, ւօր աշխարհոմ շորջ տասնոթ-քսան միլիօն հայէր, կամ առնւազն հայկական արմատնէրօւ մի հաւաքականոթյոն կա, ւօրն օժտւած է մարդկային, ֆինանսա-տնտէսական յէւ, հատկապէս, մտաւօր ահռէլի ռէսորսնէրօւ, ւօրը յէթէ կազմակէրպւած լինի յէւ օժտւած ազգային-քաղաքական կամքօւ, ի զօրո է ազատագրէլո Գանձակից մինչյէւ Քարոտ Կիլիկիա յէւ Կարսից մինչյէւ Որֆա ընկած պապէնական արածքնէրը:

Արցախյան շարժոմը, Հայաստանի Հանրապէտոթյան անկախացոմն ո դրանց հաջօրդօղ քառօրդ դար տյէւած զարգացոմնէրը հիմնականոմ ապացոցոմ էն, ւօր չնայած գոյոթյոն ոնի հսակայական հայկական սփյոռք, ցաւօ՛ք, աստծո ամէն օրը համալրւօղ սփյոռք, այդ սփյոռքը զորկ է ազգային քաղաքական իսկական կամքից: Իմիտացիան հաշի՛ւ չէ: Իմիտացիան առժամանակ կարօղ է դէռ գօրծառնէլ Հայասատնի Հանրապէտոթյոնոմ, քանի դէռ այդ հանրապէտոթյոնը չ դարձէլ ռոսական ւօլօստ: Եզրակացոթյոնն առայժմ մռայլ է, հօռէտէսական՝ Հայկական հարցը հաստատապէս դատապարտւած է մահւան, յէթէ, յէթէ միայն հայոթյոնն այդ չկամէնա... Ամէն մի հայ պատասխանատւոթյան բաժին ոնի...

*

Varujan Pambukhchyan - December 22, 2019

Ակօսը մէծ յէզից է ծռւոմ...

Հայաստանը, հայոթյոնը կանգնած էն մէծ, կէնաց ո մահո հրամայականնէրի առաջ: Յէրկրի նէրսոմ ժօղօւրդագրական, գօյապահպանական ճգնաժամային իրաւիճակ է, արտագաղթը կանգ չի առնոմ, նախկին իշխանոթյոննէրի կօղմից թօղած տնտէսական ո ընկէրային աղէտալի կացոթյոնը նօր իշխանոթյոննէրը ւօրյէւէ լորջ փօփօխոթյան չէն կարօղացէլ յէնթարկէլ. կան միայն դրական փօփօխոթյան նշաննէր... Արցախի հարցը ւէրջնականօրէն լոծւած չէ, արտաքին քաղաքականոթյան մէջ յէրկիրը դարձէլ է այլօց կցօրդը... Ակնհայտ է, ւօր յէրէսոն տարւա ընթացքոմ, էս մէր՝ հայրէնի, տէղական արտադրոթյան մէծ յէզնէրը ծռմռէլ էն բօլօր ակօսնէրը, յէրկիրն էլ ազգն էլ հրէլ էն անդոնդը...

Գահաւիժոմ էնք...

Գահաւիժոմ էնք, անգամ առանց գիտակցէլո, որ ցանկացած անդոնդ հատակ ոնի...

Համազգային կէնսական խնդիրնէրը պէտք է արագ գիտակցւէն յէւ ազգօւին միայն կարօղ էն հաղթահարւէլ: Ազգային միասնոթյոնն այլընտրանք չոնի:Ազգը, սակայն, պառակտւած է յէւ պառակտւած կօղմէրը ոչ միայն ազգային միասնոթյան ստէղծման մասին չէն խօրհոմ ո խօսոմ, այլ էլ աւէլի էն խօրացնոմ տարաձայնոթյոննէրի վիհէրը: Պատճառը՝ անկէղծոթյան ո միմյանց հանդէպ հաւատի իսպառ բացակայոթյոնն է: Հնէրն անկէղծ չէն կարօղ լինէլ, ի՞նչ պատմէն՝ թալանի, ոճիրնէրի պատմոթյոննէր... Նրանք իրէնց ամէնօրյա ւարքագծօւ ապացոցոմ էն, ւօր հաւատ չէն կարօղ նէրշնչէլ ւօչ ւօքի, թէ՛ իրէնց ժօղօւրդին, թէ՛  առաջին հէրթին օրւա իշխանոթյոննէրին...

Նօրէրը, թւոմ է,   ոնակ չէն խօրապէս գիտակցէլո իրէնց ոսէրին դրւած հսկայական պատասխանատւոթյոնը յէւ լրջօրէն յէլքէր չէն փնտրոմ տառացիօրէն կօրծանման տանօղ ընթացքը կասէցնէլո... Սէփական ռօճիկը, ճիշտ է, քիչ այլ յէղանակնէրօւ, հնէրն էլ էին կարօղանոմ աւէլացնէլ...

Մինչդէռ գէրագոյն խնդիրը՝ Հայրէնակէրտման խնդիրը՝ առկախ է մնացէլ... Ազգի ճակատագրի հէղաշրջոմը անծոսափէլի հրամայական է... Այլընտրանքը՝ հաստատ կօրծանոմն է...

Գահաւիժոմ էնք...

Ակօսնէրը շարոնակոմ էն ծռմռւէլ... Ցանկացած ակօս մէծ յէզնէրից է ծռւոմ, իսկ անընդհատ ակօս ծռօղ յէզնէրին, հանրահայտ է՝ ժօղօպւորդը միշտ տանոմ է ղասաբի մօտ...

Վ. Փ.

Նօր յէրզնկա

 

Link: Remembering Varujan Pambukhchyan: Armenia is a country without forest - https://vhapelian.blogspot.com/2024/04/remembering-varujan-pambukchyan-armenia_13.html

 

No comments:

Post a Comment