V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Monday, January 25, 2021

From Kars to Shushi, a 100-year-old myth

The attached is my translation of Tatul Hakobyan’s recent thought provoking posting on Ani Armenian Research Center today, January 25, 2021. The original is attached. Vahe H. Apelian

 

It is a customary in the Armenian political reality to look for culprits elsewhere for our own defeats. The first Prime Minister of Armenia Hovhannes Kajaznuni, 100 years ago and after the fall of Kars, said: "To complain bitterly of bad luck and to look outside of us for the cause of our misfortunes is one of the characteristic features of our national psychology."

A century ago, when the Republic of Armenia lost its 30,000-square-kilometer homeland and became Soviet, the main political and ruling force of the day, the ARF, blamed their defeat on Bolshevik Russia, Kemalist Turkey for forming an alliance and drowning the 1000 days old infant republic in blood.

Yes, it is a historical fact that Lenin and Ataturk were allies over their common interst in Armenia. But was that the only cause for our defeat and loss of land? Was abandoning Kars almost without a fight only due to Bolshevik-Kemalist cooperation? Weren't we Armenians or the military-political leadership of those days not to blame? After the loss of Kars, Ani, Surmalu, Nakhichevan and other territories, not only ARF operators but others as well, left a lot of political literature where everyone else is blamed such as the Russians, the Turks, the British, but not themselves, that is to say, we the Armenians. 

The Russians were culprits for their decietful policy; the Turks for their genocidal mania; the Azeris for rendering our lives miserable. The Americans were at fault for drawing Wilson Armenia on paper only. The British were guilty for their bastardly conduct by walking away from the Caucasus

One hundred years later, we lost the 44-day war. We lost what we had liberated during the two and a half years long First Artsakh War, at the cost of 6,000 martyrs. In six weeks, leaving behind more than 4,000 martyrs and up to 10,000 wounded, we lost more than 8,000 square kilometers of land with the roads, schools, churches and buildings built on that land during the past three decades, including many architectural monuments.

Instead of understanding the root causes of this shocking defeat, we found two culprits: the betrayal of Nikol Pashinyan, which is propagated by representatives of the former governments; and the Russian-Turkish conspiracy propagated by the anti-Russian elements in Armenia, tacitly endorsed by the current authorities.

Undoubtedly, Nikol Pashinyan is the number one culprit and responsible for the loss of Shushi and the total defeat, just as the ARF was the number one culprit and responsible for the total loss of Kars in 1920. Why? Because, first and foremost, the ruling power of the day is the culprit and the responsible for victory as well as defeat.

Nowadays, a myth is slowly crystallizing that the Russians did not help us, did not give us weapons, and brokered peace only after Shushi fell, because that was what the Russians and the Turks had agreed upon. It is paradoxical that the current government had nothing to do with the liberation of Shushi in 1992 and that it was by the grace of the opposition and the military-political leadership of Artsakh. It's a woeful, but that myth-fiction was agressively propagated from 1992 to September 2020.

Of course, by carrying out a peacekeeping mission in Artsakh, Russia, first of all, pursues its great interests. The same is true for the 102nd military base it maintains in Gyumri or for its its deployment mission guarding along the Armenian-Turkish / Iranian border. But, which country - the United States, France, is not guided by own interst?

Now that we are pointing our fingers at the Russians, do we not want to ask what he Americans, the French and our other friends did? What did we do to have made the defeat less humiliating? What is our fault, the fault of each and everyone of us?

Myths can be thought of as folklore for moving forward. But the problem is that these myths are opening the doors to new defeats for Armenia and for the Armenian people. They are disassociating the Armenian political thought from reality, and from political common sense and deliberation.

It is like the story of a permanent friend and a permanent enemy; in this case, a permanent culprit. That is to say there are enduring culprits for the fall of Kars and Shushi - the Russians, the Turks - the Russian-Turkish conspiracy.

If the Turks and the Russians are to blame, it means that we have been naive, short-sighted, politically ignorant, that we could not plan, attempt to find common ground with the Russians, Turks, and other immediate neighbors; and that we could not know the potential of our forces to move forward taking into account our resources and not build a policy on dreams and longings.

Yes, Nikol Pashinyan is guilty and responsible. What about Arayik Harutyunyan and the military-political leadership of Artsakh? What about Armenia's fiery foreign minister and ostentatious / populist defense minister? What about the peoples of Armenia and Artsakh who did not fight bravely enough for their homeland? What about the author of these lines, who was afraid to write about the possibility of peace every day, because the neo-Nazis would accuse him of pacifism, defeatism, even betrayal and Turkism?

What about the Diaspora, which did not want to hear about a compromise solution? But we did not see them sending battalions during the war. I am not saying that you should have come and give your lives for Armenia and Artsakh instead of my son and me. But you, too, were the proponents of childish having it all.

Defeat is always an orphan, but to this extend….I could not have imagined.

*****

Հայ քաղաքական իրականության մեջ ընդունված սովորություն է սեփական պարտությունների համար դրսում մեղավորներ փնտրելը: Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին 100 տարի առաջ, Կարսի անկումից հետո, այսպես է ձևակերպել. «Գանգատվել դառնորեն չար բախտից ու մեզանից դուրս որոնել մեր դժբախտությունների պատճառը՝ սա մեր ազգային հոգեբանության բնորոշ գծերից է»:

Մեկ դար առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունը կորցրեց 30 հազար քառակուսի կիլոմետր հայրենիք ու նաև խորհրդայնացվեց, օրվա հիմնական քաղաքական ու իշխող ուժը՝ ՀՅԴ-ն, մեր պարտության մեջ մեղավոր համարեց բոլշևիկյան Ռուսաստանին և քեմալական Թուրքիային, որոնք դաշինք կազմած ոտնատակ տվեցին ու արյան մեջ խեղդեցին մանուկ հանրապետությունը, որն ունեցավ միայն 1000 օրվա կյանք:

Այն, որ Լենինն ու Աթաթուրքը դաշնակիցներ էին ու նաև Հայաստանի վրայով կապվեցին իրար, պատմական իրողություն է: Բայց արդյոք միայն դա՞ էր մեր պարտության և հողերի կորստի պատճառը: Կարսը գրեթե առանց կռվի թողնելը արդյոք միայն բոլշևիկ-քեմալական գործակցության պատճառո՞վ էր: 

Իսկ մենք հայերս կամ այն օրերի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեղք չունե՞ր: Կարսի, Անիի, Սուրմալուի, Նախիջևանի և մյուս տարածքների կորստից հետո ծով քաղաքական գրականություն են թողել ՀՅԴ-ական և ոչ միայն ՀՅԴ-ական գործիչները, որտեղ բոլորը մեղք ունեն՝ ռուսները, թուրքերը, բրիտանացիները, բայց ոչ իրենց, այսինքն մենք՝ հայերս:

Մեղավոր էին ռուսները իրենց նենգ քաղաքականությամբ, մեղավոր էին թուրքերը իրենց ցեղասպանական մոլուցքով, մեղավոր էին ադրբեջանցիները, որ թունավորում էին մեր կյանքը, մեղավոր էին ամերիկացիները, որ մեզ համար միայն թղթի վրա գծեցին Վիլսոնյան Հայաստան, մեղավոր էին բրիտանացիները, որոնք սրիկայաբար 1919-ի վերջերին հեռացան Կովկասից:

100 տարի անց մենք պարտություն կրեցինք 44-օրյա պատերազմում: Արցախյան առաջին պատերազմում երկուսուկես տարիների ընթացքում և 6000 զոհերի գնով ձեռք բերածը կորցրինք վեց շաբաթների ընթացքում՝ տալով 4000-ից ավելի զոհ, մինչև 10 հազար վիրավոր, 8 հազար քառակուսի կիլոմետրից ավելի հողից զրկվեցինք ու այդ հողի վրա երեք տասնամյակ կառուցածից՝ ճանապարհներ, դպրոցներ, եկեղեցական ու ճարտարապետական կոթողներ:

Այս շշմեցուցիչ պարտության խորքային պատճառները հասկանալու փոխարեն երկու մեղավոր ենք գտել՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը, որ զարգացնում է նախկին իշխանությունը, և ռուս-թուրքական դավադրությունը, որ քարոզում են Հայաստանի ռուսատյացները, ինչն արժանանում է գործող իշխանությունների լուռ հավանությանը:

Անկասկած, Նիկոլ Փաշինյանը թիվ մեկ պատասխանատուն և մեղավորն է Շուշիի կորստի և ընդհանուր պարտության համար, ինչպես 1920 թվականին Կարսի կորստի ու ընդհանուր պարտության համար թիվ մեկ մեղավորն ու պատասխանատում ՀՅԴ-ն էր: Ինչո՞ւ: Որովհետև և՛ հաղթանակի, և՛ պարտության առաջին մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանական ուժն է:

Այսօր կամաց-կամաց բյուրեղանում է առասպել այն մասին, թե իբր ռուսները չօգնեցին մեզ, զենք-զինամթերք չտվեցին և խաղաղություն հաստատեցին միայն այն ժամանակ, երբ Շուշին ընկել էր, քանի որ այդպես էին պայմանավորվել ռուսներն ու թուրքերը: Պարադոքսալ է, որ 1992-ի Շուշիի ազատագրման մեջ օրվա իշխանությունը կապ չուներ, դա ընդդիմության և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շնորհքն էր: Ցավալի է, բայց այդ առասպել-կեղծիքն է ագրեսիվ կերպով քարոզվել 1992-ից մինչև 2020-ի սեպտեմբեր:

Անշուշտ, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելով՝ Ռուսաստանը նախ և առաջ իր մեծապետական շահերն է հետապնդում: Նույնը Գյումրիի 102-րդ բազայի դեպքում է կամ հայ-թուրք/իրանական սահմանի երկայնքով սահմանապահ առաքելության ծավալման դեպքում: Բայց ո՞ր պետությունը չէ, որ առաջնորդվում է ի՛ր շահերով՝ Միացյալ Նահանգնե՞րը, Ֆրանսիա՞ն, ո՞ր մեկը:

Հիմա, որ մատներս տնկում ենք ռուսների վրա, չե՞նք ուզում հարցնել, թե ինչ արեցին ամերիկացիները, ֆրանսիացիները, մեր մյուս բարեկամները: Ինչ արեցինք մենք, որ պարտությունը այսքան ստորացուցիչ չլինի: Ո՞րն է մեր մեղքը, ամեն մեկիս մեղքը:

Առասպելներին կարելի է վերաբերվել որպես ֆոլկլորի և առաջ շարժվել: Բայց խնդիրն այն է, որ այդ առասպելները Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր պարտությունների դուռ են բացում և հայ քաղաքական միտքը կտրում իրականությունից և քաղաքական ողջախոհությունից ու հաշվարկներից:

Դա նման է մշտական բարեկամ և մշտական թշնամի պատումին, այս դեպքում՝ մշտական մեղավոր, այն է՝ Կարսի ու Շուշիի անկման համար կան մշտական մեղավորներ՝ ռուսները, թուրքերը և ռուս-թուրքական դավադրությունը:

Եթե անգամ թուրքերն ու ռուսները ունեն մեղք, ապա դա նշանակում է, որ մենք եղել ենք միամիտ, անհեռատես, քաղաքականապես տգետ, որ չենք կարողացել հաշվարկներ կատարել, պլանավորել, փորձել լեզու գտնել ռուսի, թուրքի, անմիջական մյուս հարևանների հետ, չենք կարողացել մեր ուժերի չափը իմանալ, առաջ շարժվել՝ հաշվելով մեր ռեսուրսները և ոչ թե քաղաքականություն կառուցել երազանքի ու ցանկությունների վրա:

Այո՛, Նիկոլ Փաշինյանը մեղավոր է ու պատասխանատու: Իսկ Արայիկ Հարությունյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությո՞ւնը: Իսկ Հայաստանի հրձիգ արտգործնախարարն ու ցուցամոլ/պոպուլիստ պաշտպանության նախարա՞րը: Իսկ Հայաստանի/Արցախի ժողովո՞ւրդը, որ բավարար քաջությամբ չկռվեց հայրենի հողի համար: Իսկ այս տողերի հեղինա՞կը, որ վախեցավ ամեն օր գրել խաղաղության կարևորության մասին, քանի որ ոչմիթիզականները նրան կմեղադրեին պացիֆիզմի, պարտվողականության, անգամ դավաճանության ու թրքասիրության մեջ:

Իսկ Սփյո՞ւռքը, որ չէր ուզում լսել փոխզիջումներով լուծում գտնելու մասին, սակայն պատերազմի օրերին չտեսանք նրանց ուղարկած գումարտակները: Ես չեմ ասում, որ դուք պետք է գայիք իմ ու իմ որդու փոխարեն ձեր կյանքը տայիք Հայաստանի ու Արցախի համար: Բայց նաև դուք էիք մանկամիտ առավելապաշտության ջատագովները:

Պարտությունը միշտ է որբ լինում: Բայց այս աստիճա՜ն որբ․․․ չէի կարող պատկերացնել:

Թաթուլ Հակոբյան

Սիվիլնեթ

 

 

 

 

1 comment: