V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Saturday, January 9, 2021

Թերեւս Ապատեղեկատւութեան Հերթական Նմուշ մը...

Արմենակ Եղիայեան


      

Ամբողջ լրատւութեան մէջ միակ ստոյգ բանը այն է, որ լրագրողը,-- պարկեշտ Եակո,-- «տեսած է նրանց   պատկանող աւտոմեքենաները»: Մնացեալ բոլոր «իրողութիւնները» հիմնուած են այս աւտոմեքենաներու  երեւումին վրայ:


«Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին եւ պաշտպանության նախարարին։ Այս մասին գրում է ... (Այսինչը):

Մեր լրագրողը նրանց ավտոմեքենաները տեսել[1] է Պռոշյանի կառավարական ամառանոցի մոտ։

Հրավերը կարող է պայմանավորված լինել[2]   հունվարի 11-ին Մոսկվա այցով[3], որտեղ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպելու է Իլհամ Ալիեւի հետ։ Բայց այսպես հապճեպ «դաչաներ» հրավիրելու փաստը կարող է պայմանավորված լինել նաեւ[4] երեկ երեկոյան հրապարակված Վազգեն Մանուկյանի նամակով, որով նա դիմել էր Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին եւ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Նամակում Մանուկյանը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված «ծայրահեղ վտանգավոր իրավիճակի, խարխլված անվտանգային համակարգի» կապակցությամբ եւ շարունակվող զիջումներով ու կորուստներով՝ «պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով»։ Եւ հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմամբ պայմանավորված, հիշեցրել էր, որ նրանք «ի պաշտոնե պատասխանատվություն են կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր են ներկայացնել իրականությունը հանրությանը եւ կանխել հակապետական որոշումների ընդունումը[5]՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը[6]», ուստի հունվարի 9-ին՝ այսօր հանդիպում էր պահանջել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:

Թերեւս Նիկոլ Փաշինյանը հրավիրել է նրանց[7], որպեսզի կանխի նման հանդիպումը եւ իրավիճակը պահի իր հսկողության տակ։ Այս պահին դեռ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը Փաշինյանի մոտ են»,-նշում է լրատվամիջոցը»:

 


[1] Ամբողջ լրատւութեան մէջ միակ ստոյգ բանը այն է, որ լրագրողը,-- պարկեշտ Եակո,-- «տեսած է նրանց   պատկանող աւտոմեքենաները»:

Մնացեալ բոլոր «իրողութիւնները» հիմնուած են այս աւտոմեքենաներու  երեւումին վրայ:

[2] Թերեւս...ենթադրութիւն մը, ոչ մէկ իրականութիւն:

[3] Իսկ պետութիւնը պաշտօնապէս արդէն հերքեց երէկ, որ ամսուն   11-ին ն ման հանդիպում նախատեսուած չէ: Սակայն կարեւոր չէ, ինք համոզուած է, որ թերեւս...

[4] Կարող է, մենք կ'ըսենք՝ կարելի է, որ հաւանականութիւն մըն է, ենթադրութիւն մը, ոչ մէկ ստուգութիւն:

[5] Հակառակ հերքումներուն՝  Վազգէն Մանուկեան համոզուած է, որ հանդիպումը տեղի պիտի ունենայ եւ  այդ  հանդիպումին պիտի տրուին հակապետական որոշումներ: Ինչի՞ վրայ կը հիմնէ այս համոզումը,-- կարեւոր չէ:

[6] Քանի որ ժողովուրդին շահերը միայն ինք կրնայ պաշտպանել, ուրիշ ոչ ոք

Եւ  այս այն սրիկան է, որ,-- հակապետական մոլուցքէ տարուած,-- Յունանեանի ոճիրը օրին արդարացուց:

[7] Ուրեմն տակաւին  կը շարունակէ թերեւս-ով առաջնորդուիլ, այս անգամ ուրիոշ երեւակայական վերագրումներ ու նախատեսութիւններ ընելու համար:

Եւ կան մարդիկ, որոնք այս տականքէն կ'ակնկալեն   ներկայ կացութեան հանգուցալուծումը:մը...

No comments:

Post a Comment