V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Monday, January 18, 2021

Աւետիք Իսահակեան՝ Ես ձեզ ասում եմ....

Ակնարկելով 44 օրուայ Արցախի պատերազմին առժամեայ կասեցման համար Վարչապետին ստորագրած պայմնագրութեան՝ մէկը ինծի ակնարկեց որ պատմութիւնը ցոյց պիտի տայ թէ վարչապետը որքան դրամ ստացած է յանձնելու համար հայապատկան հողերը։ Ընդհանրացած անվստահութեան մտնոլորտին մէջ մնացած է կարծես մէկ չափանիշ՝ո՞վ որքան կրցաւ շահագործել։ Աւետիս Իսահակեանին այս պատգամը միտքս ինկաւք, քանի որ.......։





Ես ձեզ ասում եմ կգա Ոգու սով

Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։

Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք։

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով
։

 

Աւետիք Իսահակեան

  


No comments:

Post a Comment