V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Saturday, August 1, 2026

Պատահական Խոհեր բարեկամէս՝ Երկու առասպելներու բարեկամութիւնը

 Այս պատահական խոհերը ստացած եմ բարեկամէս։ կը վերարտադրեմ այստեղ։  Վահէ Յ Աբէլեան

Առասպելական Գործարարը

Քըրք Քըրքորեանը (1917–2015) ամերիկեան գործարարական պատմութեան ամենահետաքրքիր և միևնույն ժամանակ ամենաքիչ հանրայնացուած մեծ գործարարներէն մէկն էր։  Ան յաճախ ճանչուած էր որպէս «մեկա-ռիզորթներու հայր», քանի որ ան գրեթէ միայնակ վերափոխեց Լաս Վեկասի և Հոլիուտի տեսքը՝ ստեղծելով բազմամիլիարանոց կայսրութիւն՝ միաժամանակ ամբողջովին խուսափելով հանրային ուշադրութենէն։

Ան լի էր հակասութիւններով. բարձր խաղադրույքներով խաղացող էր, բայց չէր սիրէր ուշադրութեան կեդրոնը ըլլալ, իսկ ութերորդ դասարանէն յետոյ դպրոցը թողած մարդ ըլլալով՝ կարողացած էր գերազանցել Ուոլ Սթրիթի ամենախելացի ղեկավարներուն։

1. Դժուար սկիզբ եւ դժուար մանկութիւն

Քըրքորեան ծնած է Գալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքը՝ Հայոց ցեղասպանութենէն փրկուած հայ ներգաղթեալներու ընտանիքի մէջ։ Ան հասակ առած է ծայրահեղ աղքատութեան մէջ։ Հայերենը իր առաջին լեզուն էր, իսկ անգլերէնը սորված է Լոս Անջելեսի փողոցները՝ թերթ վաճառելով, որպեսզի օգնէ ընտանիքին, որը յաճախ ստիպուած էր տուն փոխել վտարման պատճառով։

Ութերորդ դասարանէն յետոյ ան թողեց դպրոցը և սկսաւ զբաղիլ սիրողական բռնցքամարտով՝ հանդես գալով «Rifle Right Kerkorian» մականունով։ Աւելի ուշ ան նուաճեց Խաղաղովկիանոսեան տարածաշրջանի սիրողական կիսամիջին ծանրութեան (Welter weight) ախոյեանի տիտղոսը:

 

2. Երկրորդ համաշխարհային պատերազմը և օդանաւագնացութեան վերելքը

1930-ականներու վերջերուն, Քըրքորյան սիրահարուեցաւ օդանաւագնացութեան։ Թռիչքի դասերու համար վճարելու նպատակով ան պատրաստ էր մաքրել ախոռները և կթել կովերը առասպելական օդաչու Ֆլօրընս «Բանչօ» Բարնզի ագարակին մէջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին ան միացաւ Մեծ Բրիտանիայի Թագաւորական ռազմաօդային ուժերու Ferry Command-ին։ Ան՝ գործարանէն նոր դուրս ելած ռմբակոծիչներ կը տեղափոխէր Ատլանտեան ովկիանոսի վրայով:

Այդ թռիչքները կը համարուէին չափազանց վտանգաւոր՝ խիստ եղանակային պայմաններու և սահմանափակ կողնորոշող ( navigation) հնարավորութիւններու պատճառավ։ Իւրաքանչիւր թռիչքի համար ան կը ստանար շուրջ 1,000 տոլար և այդ գումարը խնայելով՝ հիմք դրաւ իր ապագայ գործին։

Պատերազմի աւարտէն ետք ան գնեց աւելցուկային ռազմական ինքնաթիռներ, վերանորոգեց և վաճառեց զանոնք զգալի շահույթ ապահովելով։ Այնուհետև հիմնեց փոքր չարդրային օդանաւային ընկերութիւն՝ Trans International Airlines (TIA)-ը, որը Լոս Անջըլըսէն Լաս Վեկաս կը տեղափոխէր բարձրակարգ խաղացողներ։ Հետագային ան վաճառեց ընկերությունը 104 միլիոն տոլարով։


3. Լաս Վեկասի և Հոլիուտի վերափոխողը

Օդանաւագնացութենէն ստացած միլիոնները Քըրքորեան ներդրաւ անշարժ գույքի և զուարճանքի ոլորտին մէջ՝ հետևելով «աժան գնել, թանկ վաճառել» ռազմավարութեանը։

Լաս Վեգասի մեկա-հանգստավայրերը`

Քըրքորեան երեք տարբեր ժամանակահատածներուն միջոցին կառուցեց աշխարհի ամենամեծ հիւրանոցներէն և խաղատուներէն երեքը.

International Hotel (1969) – Յայտնի որպես այն վայրը, ուր Էլվիս Փրեսլի սկսաւ իր համերգային կեանքը։

Առաջին MGM Grand Hotel and Casino (1973)։

Ժամանակակից MGM Grand (1993)։

MGM ֆիլմի նկարահանման վայրը:

1969 թվականին ան գնեց պատմական Metro-Goldwyn-Mayer (MGM) ֆիլմի նկարահանման ընկերութիւնը։ Ֆինանսական բացառիկ հմտութիւն ցուցաբերելով՝ ան երեք տարբեր ժամանակահատվածներու ընթացքին գնեց և վաճառեց MGM-ը՝ ամեն անգամ ստանալով զգալի շահույթ և օգտագործելով MGM անուանումը՝ իր հիւրանոցային ցանցը զարգացնելու համար։

Օդանաւաշինութեան փոփոխություններու նախաձեռնողը:

Կեանքի աւելի ուշ շրջանին ան դարձավ Տիթրոյթի օդանաւաշինութեան մեծ ներդրողներէն մեկը՝ ձեռք բերելով Chrysler, General Motors և Ford ընկերություններու զգալի բաժնեմասեր և նպաստելով լայնածաւալ բաժնետիրական փոփոխություններու։


4. Լուռ միլիարդատերը

Չնայած Քըրք Քըրքորեանի կարողութիւնը ժամանակ մը կը գնահատուէր մօտաւորապէս 20 միլիար տոլար, ան լիովին կը մերժէր միլիարատէրերու բնորոշ ճոխ ապրելակերպը։

- Կը հրաժարէր իր անունը տալ որևէ շենքի:

-  Անձամբ կը վարէր իր սովորական Ford Taurus-ը կամ Jeep Cherokee-ն, կը կրէր հասարակ Timex ժամացույց և կը շրջագայէր առանց թիկնապահներու կամ մեծ ուղեկցող խումբի։

Ան սեփական միջոցներով կը վճարէր նույնիսկ իրեն պատկանող հիւրանոցները մնալու և սնուելու համար՝ հետևողականօրեն հրաժարելով ընկերութեան կողմէ տրամադրուող անվճար արտօնութիւններէն։

Ան երբեք հրապարակային ելույթներ չէր ունենար, չափազանց հազուադէպ հարցազրոյցներ կու տար և կը նախընտրէր, որ մարդիկ նույնիսկ չճանչնային զինք, որպեսզի կարողանար աննկատ շրջգայիլ իր սեփական խաղատներուն մէջ։


5. Գաղտնի բարեգործութիւն և Հայաստան

Քըրք Քըրքորեան Ամերիկայի պատմութեան ամենաառատաձեռն բարեգործներէն մէկն էր։ Իր Lincy Foundation-ի (անուանած իր դուստրերու՝ Լինտայի և Թրեյսիի պատուին) միջոցաւ ան նուիրեց աւելի քան 1 միլիար ԱՄՆ տոլար։ Սակայն ան ուներ խիստ կանոն․ բոլոր նուիրատուութիւնները պետք է ըլլային լիովին անանուն։ Եթէ որևէ բարեգործական կազմակերպութիւն հրապարակեր իր անունը, ան կը սպառնար դադարեցնել ֆինանսաւորումը։

Ան ողջ կեանքի ընթացքին խոր և անխզելի կապ կը զգար իր հայկական արմատներուն հետ։ 1988 թուականի աւերիչ Սպիտակի երկրաշարժէն յետոյ, ինչպես նաև Հայաստանի հետխորհրդային դժուարին անցման տարիներուն, Քըրքորյան լուռ կերպով ֆինանսաւորեց ենթակառուցուածքներու, դպրոցներու, հիվանդանոցներու և մայրուղիներու վերակառուցումը երկրի տարբեր շրջաններուն։ 2004 թվականին իրեն շնորհուեցաւ Հայաստանի Ազգային հերոսի կոչումը՝ երկրի բարձրագոյն պետական պարգևը։

Քըրք Քըրքորեանը մահացաւ 2015 թվականին՝ 98 տարեկան հասակին թողնելով  բացառիկ օրինակ մը, թէ ինչպէ՞ս կարելի է ստեղծել հսկայական  առեւտրական կայսրութիւն՝ միաժամանակ պահպանելով անձնական կեանքի լիակատար գաղտնիութիւնը։

Կ՛արժէ աւելցնել, թէ Հայաստանի համար նուիրաբերած հսկայական գումարներու մեծ մասը իւրացուած են Հայաստանի երկրորդ նախագահ ռոպեր քոչարեանին կողմէ:

*

 

Առասպելական  մարզիկը


Առասպելական բռնցքամարտիկ Մայք Թայսըն յայտնի  ամերիկահայ սպորտային լրագրող, խմբագիր և մարտարվեստներու մեկնաբան Մանուկ Հակոբեանո հետ հարցազրույցին նեկայացուցեր է Հայաստան կատարած այցի իր ջերմ տպավորությունները։, ինչպես նաև յիշել ամերիկահայ մեծ բարերար Քըրք Քըրքորեանը։

Թայսընի խօսքով՝  ինքը ցանկացած պահուն պատրաստ է կրկին այցելել Հայաստան։

«Ես ցանկացած ժամանակ կրնամ մեկնիլ Հայաստան։ Այնտեղ կ՚ապրին մարդիկ, որոնք իսկապես հիանալի հոգի ունին։ Ինծի պետք չէ վճարել, որպեսզի այնտեղ երթամ. այն  շատ գեղեցիկ երկիր է»,– ըսած է ան։

Խօսելով Քըրք Քըրքորեանին մասին՝ Թայսըն կը պատմէ դեպք մը.

Օրին մէկը, երբ Թայսըն յարձակած  էր տղամարդու մը վրայ, որ տեսախցիկով մտած էր զուգարան իր ետեւէն։ Իր խօսքով՝  այդ միջադէպէն ետք, Քըրքորյան սեփական ինքնաթիռի կ՚ուղարկէ, որպեսզի Թայսընը խուսափի ձերբակալութենէ։

«Ան իմ և իմ ընտանիքին համար ուղարկեց իր հսկայական ինքնաթիռը։ Քըրքորյան օգնած է բազմաթիւ հայերու Հայաստանի մէջ։ Ան, ինչպես ես, այն մարդոցմէ էր, որոնք թույլ չեն տար, որ իրենց հետ կատակեն»,– յիշած  է Թայսըն։

 

 

No comments:

Post a Comment