V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Sunday, May 26, 2024

Ակնարկս Վահանին

Վահէ Յ Աբէլեան


Շատ հաւանաբար շատերը ստացան Վահան Զանոյեանէն,  իր ունեցած հարցազրոյցին յղումը։ Հարցազրոյցը վարած էր 168.am-ի թղթակիցներէն Զարուհի Դիլանյան անունով լրագրողուհի մը, զրուցակից ունենալով «սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանը»: Անկասկած որ փիւռքահայ լաւագոյն ներկայացուցիչներէն է վահան Զանոյեանը։ Հարցազրոյցը շաղկապած եմ ներքեւը։

Հարցազրոցին մէջ Վահանը կը նշէ հետեւեալը՝

«Հայ ազգը միշտ պայքարել է, հակառակ պարագայում՝ չէր գոյատևի։ Այսօր գոյություն ունի հայկական պետություն, որովհետև հայ ազգը գոյատևել է, երբ չի ունեցել պետականություն։ Ազգն ավելի մեծ է, քան պետությունը՝ բոլոր չափանիշներով՝ բնակչությամբ, պատմությամբ, տնտեսական և ֆինանսական ռեսուրսներով, կրթական մակարդակով, դիվանագիտական հմտություններով, համաշխարհային կապերով և, առհասարակ, հավաքական ներուժով։ Ազգը նաև ավելի մնայուն է, քան պետությունը այն պատմության ընթացքում մեծամասամբ գոյատևել է առանց պետության։ Դարեր ի վեր, երբ չի եղել հայկական պետականություն, ազգն է կենդանի պահել պետություն ունենալու հույսն ու հեռանկարը՝ սեփական մշակույթին, լեզվին, գրականությանը, հավատին, ավանդույթներին, պատմական ժառանգությանն ու հավաքական հիշողությանն իր անխախտ հավատարմությամբ և սեփական պատմությունը քաջ ճանաչելով։ Այդ բոլորը կարելի չէր լիներ՝ առանց մնայուն և անխոնջ պայքարի։ Պայքարը մեր ազգի բնական ուղին ու նկարագիրն է։ Այդ պատճառով ասում եմ, որ մենք կվերականգնենք մեր պայքարելու կամքը։ Պայքարելու կամքի կորուստն է, որ անբնական է մեզ համար, ո՛չ թե պայքարը։»

Սիրելի Վահան,

Անկասկած որ այդպէս է։  Իսկ իրողութիւնը այն է որ  Հայ Ազցը շատ աւելի մեծ է քան Հայաստանը՝ ոչ թէ 1918-ին հիմնուած Հայաստանի Հանրապետութեան շառաւիղը՝ ներկայի Հայաստանի Հանրապետութիւնը միայն, այլ Հայ Ազգը աւելի մեծ է քան պատմական հայաստանը որպէս Արեւմտեան Հայաստան, նեռարեալ Կիլիկիեան հայաստանը եւ կամ որպէս Մեծ Հայք եւ Փոքր Հայք պատմական Հայաստանները։ Հայ Ազգը աշխարհաձրիւ ազգ մըն է ներկայիս եւ այսոուհետեւ։

Հետեւաբար՝ Հայաստանի Հանրապետութիւնէն  աշխարհաձրիւ Հայ Ազգը քաղաքականօրէն վարելու հաւակնութեան վարկածը անհիմն է։  Իսկ Հայասանի Հանրապետութեան պատասխանատութիւնը վարել է 1918-էն մեզի ժառանգ մնացած Հայաստանի Հանրապետութիւնը որ ունի եւ որ պէտք է իրաւականօրէն եւ համաշխարհային ճանաչումով ճշդէ իր տարածքը։ Հայաստանի Հանէրապետութիւնէն ակնկալել որ անոր  պետական քաղաքական հասանելիութիւնը կ՚ընդգրկէ իր սահմաններէն դուրս պատմական տարանծք, պարզապէս կը վտանգէ մեզի պատմական Հայաստանին ժառանգ մնացած ներկայ Հայաստանը՝       վարչապետին պատկերցումով՝ իրական Հայաստանը։

Տակաւին, հայ անհատէն  կը վերցնէ Հայ Ազգին պահմանման  իր անձնակական պատասխանատուութիւնը եւ այդ կը բեռցնէ Հայաստանի – այո, իրական Հայաստանի Հանրապետութեան իշխանութեանը վրայ, ինչպէս նշեցի Հայաստանի Հանրապետութիւնը վտանգելու գինով։  Որպէս օրինակ տամ Ամերիկացի քաղաքացին որ կ՚այպանէ իր կառաւարութիւնը որ վերցուցած է աղօքթը հանրային դպրոցներէն, իսկ ի՞նքը՝ իր տան մէջ, ան շատոնց մոռցած է աղօթել իր տան մէջ։ Տակաւին՝ Հայ Ազգին զաւակները Հայաստաբնակ ըլլալու բացառձակ իրաւունքը ունին։ Բայց բացառձակ մեծամասնութեամբ կամովին կ՚անտեսեն եւ գործադրութեան չեն դներ այդ իրաւունքը, այնպէս ինչպէս դուն ըրած ես, բայց անբարտաւանութեամբ իրենց կը վերապահեն  Հայաստաբնակ քաղաքակացիներուն քաղաքակականութեանը միջամուխ ըլլալու անբնական իրաւասութեան անպատասխանատու ակնկալութիւնը։

«Տաւուշէն ետք Արցախ»-ը հռետորութիւն չէ։ Վտանգաւոր քաղաքականութիւն մըն է որ ՚վստահաբար չէ վրիպած մեր դրացի երկիրներուն ռազմական նկատողութիւնէն։ Եբրէք չկասկածիլ որ այդպէս չէ։ եւ ռչ ալ «Հայ, Հայրենիք, Հայաստան, Աստուած» լոզունքը կը գողարկէ այդ իրողութիւնը որ պատերազմի պատրաստութեան մարտահրաւէր մըն է։ Կը մնայ Հայաստաբնակ քաղաքացիներուն ընել իրենց ժողովրավարական կարգով ընտրութիւնը։

Սա ալ նշեմ, 1918-էն ետք, ոչ մէկ բան փոխուած է Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնէն։ Նշեմ անուններ որոնք ստանցնեցին Հայաստանի Հանրապետութեան արտաքին բնական դրացնիութեան քաղաքականութիւնը առաջին Հանրապետութիւնէն սկսելով՝ Արամ Մանուկեան, Աւետիս Ահարոնեան։ Բնականաբար Սովետական Հայաստանը իր քաղաքակնութիւնը չէր վարեր բայց մաս կը կազմեր բնական դրացնիութեան այդ նոյն արտաքին քաղաքականութեանը։ իսկ 21 Սեպտմբեր 1991-էն ետք՝ Նախագահներ ՝ Լեւոն Տէր Պետրոսեան, Ռոպերթ Քոչարեան, Սէրժ Սարգսեան եւ անոնց արտաքին գործոծ նախարարները վարեցին Հայաստանի դրացի երկիրներուն հետ բնական յարաբերութեան քաղաքակնութիւնը որ բացահայստօրէն ներկայիս կ՚՚ընէ Թաւշեայ Յեղափոխուփեամբ իշխանութեան հասած Նիկոլ Փաշինեանը։

Ես Հայաստան չեմ ապրիր Վահան, իսկ դուն ընտրած ես հոն ապրիլ։ Ինծի համար հպարտութիւն է որ նախքին ուսուցիչիս զաւակը ընտրած է այդ ընել։ կը նշես ՝ «Ոչ թե պարբերաբար, այլ համարյա մնայուն լինում եմ հայրենիքում. 7-8 ամիս ամեն տարի Հայաստանում եմ լինում և մնացած ժամանակը ճամփորդում եմ ԱՄՆ-ում, Եվրոպայում և երբեմն՝ Միջին Արևելքում։ Այնպես որ, մասնավոր առիթ չկա. Հայաստանն իմ տունն է։»

Հետեւաբար դուն շատ աւելի ծանօթ ես Հայաստաբնակ մեր քաղաքակցիներուն քան ես։ իսկ իմ տպաւորութիւնս այն է որ նիկոլ Փաշինյանի կառաւարութիւնը իշխանութեան վրայ է ոչ թէ ի հեճուկս Հայասանի քաղաքակցիներուն, այլ անոնց հաւանութեամբ։ Չեմ ուզեր մանրասմասնել երէք ընտրութիւնները՝ Մայիս 8, 2018-ի շտապ Ազգային ժողովին վարչապետի ընտրութիւնը, ապա Դեկտեմբեր 2018-ի կառաւարութեան շտապ ընտրութիւնը, եւ ապա Յունիս 2021 թուականին, 44-օրեայ պատերազմէն ետք եղած կրկին անգամ շտապ  ընտորւթիւնը։ Իսկ երբէք չեմ կրնար այդ հակադիր երկտուութեանը համաձայն ըլլալ որ ենդադրաբար այդպէս չէ եւ «Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին»։ Ո՞վ որու՞ն այդ արտօնութիւնը տալու կամ չտալու իրաւասութեան հաւակնութիւնը ունի, բացի Հայաստաբնակ քաղաքակցիները՝  որոնք  եւ իրենց ժողովրդավարական կարգով ընտրած իշխանութիւնը որ կը վարէ այդ քաղաքացիներուն յետ պատերազմի քաջ ընթացքը իրենց հաւանութեամբը։

Այսպէս եզրակացնեմ ըսելով՝ ես որպէս սփիւռքահայ սատար կը հանդիսանամ Նիկոլ Փաշինեայի կառաւարութեանը եւ կը վստահիմ անոր վարած քաղաքականութեանը։

Յ.Գ. Տպագրական եւ ուղղագրական սխալներուս ներողամիտ եղիր։ Գրածս անգամ մըն ալ չկարդացի սրբագրելու համար վրիպակները եւ ուղղագրական սխալները

Սիրով

Վահէ

Ագոյց՝ https://168.am/2024/05/25/2049720.html

No comments:

Post a Comment