Վահէ Յ Աբէլեան
![]() |
Ստեփանակերդի հրապարակը, նկարած եմ Արցախ այցելութեանս ընթացքին 2015-ին։ |
Վարդան Օսկանեան այսպէս կը գրէ իր Ֆէյսպուքի վերջին տեղադրութեան մէջ՝ «Հաջորդական հայկական կառավարությունները կանխամտածված խուսափել են պաշտոնապես ճանաչել Արցախը՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման հնարավորությունը պահպանելու նպատակով։ Սակայն Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը հրահրեց պատերազմ՝ իր բոլոր հայտնի հետևանքներով։»
Ցախող եւ ձաղողած պատրուակ մըն է, նախքին ԱՔ նախարարին յայտարարութիւնը, ինչպէս կըլլան պատրուակները, թէ՝«Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը հրահրեց պատերազմ՝ իր բոլոր հայտնի հետևանքներով։» Իրողութիւնը այն էր որ՝
Արցախի հայերը արդաբաբար եւ պաշտօնապէս Հայաստանի քաղաքացիներ էին եւ կը շարունակեն ըլլալ։
Արցախի պաշտօնական դրամանիշը Հայաստանի դրամանիշն էր։
Արցախի առեւտուրը Հայաստանի դրամանիշով եւ դրամատունով կըլլար։
Արցախի եւ Հայաստանի առետուրը առանց մաքսատուրքերով կըլլար, այնպէս ինպէս Հայաստանի մարզերուն միջեւ։
Արցախի պաշտօնեանները Հայաստանի դրամանիշով կը վարձատրուէին։
Արցախի կառաւարութեան պաշտօնեանները աշխարհը կը ճամբորդէին այնպէս ինչպէս Հայաստանի քաղաքացիք։
Արցախ ծնած եւ մեծցածը հայը Հայաստանի նախագահ ըլլալու իրաւասութիւնը ունէր, ունեցաւ որ պատահեցաւ 2-րդ եւ 3-րդ նախագահներու պարագային, եւ ունի որպէս Հայաստանի քաղաքացի։
Արցախը գործնականապէս Հայաստան էր։ Հապա ի՞նչ էր։
Այո, պաշտօնապէս Արցախը Հայաստանի մարզ չէր։ Բայց ուրանալ որ Արցախը գործնականապէս նման էր Հայաստանի որեւէ մարզի, եւ պատրուակել որ Հայաստանի քաղաքացիներուն կարգաւորման համար էր որ Հայաստանի «Հաջորդական հայկական կառավարությունները կանխամտածված խուսափել են պաշտոնապես ճանաչել Արցախը», դատարկ եւ փուճ զրպարտութիւն է։ Աւելի վատ՝ կարծել որ թշնամին իրատես չէր անցող երկու տասնամեակներուն պարզուած ընթացքին, պարզապէս մանկամտութիւն մըն է, անսպասելի արտաքին գործոծ նախարարէն։ Իրողութիւնը այն է որ նախագահները ձախող քաղաքականութիւն վարեցին։ Հետեւանք՝ մատնուեցանք այս իրավիճակին, թեկուզ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրերուն։
Արցախի կորուստին հիմնական դեր ունեցաւ Վարդան Օսկանեանը, որուն քաղաքական կեանքը սկսաւ Լեւոն Տեր-Պէտրոսյանին գլխաւորութեանբ եւ առաջնորդութեանբ։ Բայց գործակցեցաւ Ռոպէրթ Քոչարյանին, Սէրժ Սարգսյանին, Վազգէն Սարգսյանին եւ այլոց հետ, իր քաղաքական գլխաւոր գործակիցին եւ առաջնորդին՝ ԼՏՊ-ին դէմ։ Անոնք հրաժարել տուին ԼՏՊ-ը իր որդեգրած «ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ» (1 նոյեմբերի, 1997 թ.), զիչողական քաղաքականութեան համար, երբ ԼՏՊ կը զգուշացնէր՝ « Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է։ Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով։»
Արցախը՝ Հայաստան էր եւ վերջ։ Բայց ան, ալ հայաթափ է։ Եւ այդ պատմական դաժան իրողութեան պատասխանատուութիւնէն չի կրնար ձեռբազատուիլ մանաւանդ Վարդան Օսկանեանը որքան որ ընկերային կայքերուն վրայ տեղադրէ չքմեղանքներ եւ դատապարտէ Նիկոլ Փաշինյանը եւ անոր քաղաքական գործակիցները, ընտրող քաղաքացիները եւ համակիրները։
Այո, Արցախը Հայաստան էր. իսկ այժմ Արցախը դարձած է յիշողութիւն։
No comments:
Post a Comment