V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Tuesday, May 4, 2021

Համբարձման Վիճակախաղեր (4/4)

Հաւաքեց Զուարթ Աբէլեան



Մայրս է որ հաւաքած է այս ժողովրդական ընդհանրապէս քառեակները որոնք գործածուած եղած են Համբարձման Տօնին խրախճանքներուն ընթացքին։ Մայրս կը պատմէր որ Հայաստնի լեռնաշխարհին մէջ Համբարձման Տօնը միշտ տօնուած է աւելի խանդաւար քան նախորդ տօները՝ ինչպէս Նոր Տարին, Սշ Ծնունդը եւ Մեծ Զատիկը տրուած ըլլալով որ օդը համեմատաբար մեղմացած եղած է Համբարձման Տօնին։ Այդ տօնին առթիւ է որ նոր հարսերը տուած են իրենց ծնողական տան առաջին այցելութիւնները իսկ երիտասարդները իրար հանդիպած են խիստ ձմեռուընէ ետք։ Հոս նաեւ պէտք է յիշել որ Հայաստանի լեռնաշխարհի մեղմ շրջանը նկատուած եղած է տարուան այն ամիսները ուր «ր» տառը բացակայ է՝ Մայիս, (Համբարձման Տօնին ամիսը), Յունիս, Յուլիս, Օգոստոս։ Համբարձման տօնակատարութեան մտնոլորտը լաւապէս բնորոշած է «Անուշ» Օբէրան տեղի ունեցած խրախճանքով,պարերով եւ վիճակի խաղերով՝ «Համբարձում յայլա, յայլա ջան յայլա.Լաւ օրեր յայլա, յայլա ջան յայլա։

76

Քանի ձեռքից եմ վառուել

Վառուելով հուր եմ դառել

Հուր եմ դառել՝ լոյս տուել

Լոյս տալով եմ սպառուել։

77

Ամէն մարդ որ կը սիրէ եւ իր սէրը կը անյոյս է.

Թող երթայ գերեզման մը փորէ եւ ողջ մէջը մտնէ,

Ու թող սիրտին վրայ ծակ մը թողու, անկէ վեր ելլէ բոցը ծիրանի

Եւ ամէն տեսնող ըսէ՝ սիրահար մըն է որ կը վառի։

78

Արագսին ջուր կգայ,

Ջրից վարդ բոյր կգայ,

եարիս թասն է իմ ձեռքին,

Ինչքան խմեմ դուր կգայ։

79

Այս փարվանա, թիթեռի պէս սիրտս թոաւ քո այտին,

Քո հուր այտին թռաւ, վառուեց ու սեւացաւ քո այտին,

Այն օրուանից քիչ եմ թռչում բայց չգիտեմ ու՞մ համար

Քե՞զ թէ վառուած սրտիս համար որ խալ դարձաւ քո այտին։

(Խալ = Beaut spot)

80

Ոնց է ժպտում իմ հոգին

Չարին, բարուն, ամէնքին

Լոյս է տալիս ողջ կեանքիս,

Ու էն Ճամբիս անմեկին։

81

Կալերուն եզերքը շիներ եմ տընակ,

Տընակին մէջտեղը մընացի մինակ,

Սիրտս խոցոտ է, մի՛ զարներ դանակ,

Սիրուտ եմ կարօտ, մի՛ զրկեր սէրէդ,

Հոգիս քեզ հելալ, մեռնեմ արեւիդ։

82

Անհուն հանքը իմ գանձերի

Սիրտս է առատ, լեն ու ազատ

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի,

Սէրս անվերջ է բարի, բարին անհատ։

83

Քանի չունիս շնորհք, ձիրք ու նրբուկ

Ձերքիդ մէջ զուսպ պահել գիտցիր քո լեզուն,

Ան է որ կ՚ընէ մարդը խայտառակ։

84

Երկու աղուոր աչուկներ

Զիս կարեվեր խոցեցին

Դաշոյն անոնց նուրբ բոցին

Եղաւ սիրտիս մահաբեր։

(կարեվեր =խոր վէրք)

85

Ոչ թռչունին եւ ո՛չ հովուն բացի

«խօսէ» ըսաւ ինծ հովն անհուն,

Ծովուն ալ սիրտս չբացի։

86

Աղուոր թռչուն, աստղերն ամէն,

Հովն ու ծաղիկ, ծովն ու լուսին,

Ճեզ ճանչնալու առջի ժամին,

Քու վըրայօվդ ինծ կը խօսիմ։

87

Ծաղիկներուն չըսի ես քեզ,

Աստղերուն ալ չըսի բնաւ,

Չըսի լուսնին թէ այս հրակեց

Սիրտիս մէջ սէրդ ինչպէս ծընաւ։

88

Աղջիկ դուն հոտ ես, մաքուր ես

Ես ծարաւ եմ, դուն ջուր ես,

Այս Համբարձման գիշերը՝

Քեց կը փնտռեմ, դուն ո՞ւր ես...

89

Ժպիտիդ տախ տխրութիւն կայ,

Պիտի տառապիս եւ տառապանքդ 

Պիտի գեղեցկացնէ քեց. Շատ պիտի

Սիրուիս. Երջանիկ ապագայ պիտի ունենաս։

90

Սիրոյ գաղտնիք մը ունիս,

Երբ երեսիդ չեն ըսեր,

Մի խորհիր որ չեն գիտեր։

91

Սիրուն աղջիկ քեզ կը սիրեմ

Թէ չգաս, քեզ կը տանեմ

Սիրտ կրակ արեգակի

Կը փախցնեմ քեց բռնի։

92

Քո աչքերդ հրեղէն ծով,

Ծովերի պէս մազեր ունիս,

Սիրտս նաւակ սէրըդ խենդ հով,

Հովերի պէս նազեր ունիս։

93

Դու շրջունքդ բաժակ արիր

Ոսկեգրած յակինթով

Ինձ(ի) խենթի պէս հարբեցիր

Սիրու գինով հոգերով։

94

Տուն  կը շինեմ քեզ համար,

Մէջը զմրուխտ ոսկի մարմար։

95

Սրտիս թագուհի

Կարօտել եւ քեզ,

Ախ ինչ կը լինի

Յանկաարծ յատնուես։

96

Դու հեռացար, սիրտս տարար,

Տեղը կրակ թողեցիր,

Տարար յոյսերն իմ անհամար,

Մի խեղճ ճրագ թողեցիր։

97

Ելնեմ, ասի, վառվող սիրտս մեր սարերի հովին տամ,

Ցաւ չունեցող, ցաւեր շոյող մեղմ ու բարի հովին տամ,

Սակայն հենց որ սիրտս բացի, հովն էլ բացեց սիրտն իրա,

Ասաց՝ «հով եմ փնտռում, ով իմ այրող սիրտը հովին տամ»։

98

Վեր է ցայտում ցայտաղբիւրը՝ ծարաւներին ծարաւած

Վեր է թռչում, հովացնում, բայց ցած ընկում փշռուած,

Մարդն է այդպէս մի ցայտաղբիւր, բայց երանի՝ ով լինի,

Թէկուզ մի սիրտ հովացնէ՝ ինքն էլ թեկուզ ընկնի ցած...

99

մ     նախանձում, ով անմահներ, արձաներէն  ձեր ոսկեայ,

Անագործ որդիս՝ փայլող իմ արձանն է հանճարեղ,

Երր նայում եմ ծաղիկներին, մեղնանում եմ ծաղկի պէս,

Այսքան չար ու բարի տեսայ, էլի փխրուն մնացի,

Ո՞նց եմ մարդիկ դեռ բիրտ մնում՝ զարմանում եմ ծաղկի պէս։

100

Քեզ եմ կանչում ծարաւ,

Անապատի պէս ծարաւ,

Ծովով էլ չեմ կշտացած՝

Ծովն ինձ թողեց ծարաւ։

101

Ուր էր թէ՝ լոր լինէի

Քնար, սար ու ձոր լինէի,

Ոչ թէ սիրոյդ վանդակում

Այսպէս մոլոր լինէի...

102

Ով եմ ես

Դուռդ բացող հով եմ ես.

Թէ ուրիշի ափ գնաս՝

Ափին լացող ծով եմ ես...

103

Քո շուրթերն են գողացել,

Քո խօսքերն եւ գողացել,

Անուշ քունս, անուշ ջան,

Քո աչքերն են գողացել..

104

Աղբիւրի մօտ կացել եմ.

Իմ սէրը քեզ բացել եմ.

Հեռացել ու մոռացել ես,

Հոնգուր, հոնգուր լացել եմ...

105

Բինկէօթ սարը քարոտ է,

Քարի տակը արօտ է,

Աղջի երկու տարի է,

Սիրտս քեզի կարօտ է։


Վէրջ 

 

 



 







 

 

 

 

No comments:

Post a Comment