V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Tuesday, May 4, 2021

Համբարձման Վիճակախաղեր (4/4)

Հաւաքեց Զուարթ Աբէլեան



Մայրս է որ հաւաքած է այս ժողովրդական ընդհանրապէս քառեակները որոնք գործածուած եղած են Համբարձման Տօնին խրախճանքներուն ընթացքին։ Մայրս կը պատմէր որ Հայաստնի լեռնաշխարհին մէջ Համբարձման Տօնը միշտ տօնուած է աւելի խանդաւար քան նախորդ տօները՝ ինչպէս Նոր Տարին, Սշ Ծնունդը եւ Մեծ Զատիկը տրուած ըլլալով որ օդը համեմատաբար մեղմացած եղած է Համբարձման Տօնին։ Այդ տօնին առթիւ է որ նոր հարսերը տուած են իրենց ծնողական տան առաջին այցելութիւնները իսկ երիտասարդները իրար հանդիպած են խիստ ձմեռուընէ ետք։ Հոս նաեւ պէտք է յիշել որ Հայաստանի լեռնաշխարհի մեղմ շրջանը նկատուած եղած է տարուան այն ամիսները ուր «ր» տառը բացակայ է՝ Մայիս, (Համբարձման Տօնին ամիսը), Յունիս, Յուլիս, Օգոստոս։ Համբարձման տօնակատարութեան մտնոլորտը լաւապէս բնորոշած է «Անուշ» Օբէրան տեղի ունեցած խրախճանքով,պարերով եւ վիճակի խաղերով՝ «Համբարձում յայլա, յայլա ջան յայլա.Լաւ օրեր յայլա, յայլա ջան յայլա։

76

Քանի ձեռքից եմ վառուել

Վառուելով հուր եմ դառել

Հուր եմ դառել՝ լոյս տուել

Լոյս տալով եմ սպառուել։

77

Ամէն մարդ որ կը սիրէ եւ իր սէրը կը անյոյս է.

Թող երթայ գերեզման մը փորէ եւ ողջ մէջը մտնէ,

Ու թող սիրտին վրայ ծակ մը թողու, անկէ վեր ելլէ բոցը ծիրանի

Եւ ամէն տեսնող ըսէ՝ սիրահար մըն է որ կը վառի։

78

Արագսին ջուր կգայ,

Ջրից վարդ բոյր կգայ,

եարիս թասն է իմ ձեռքին,

Ինչքան խմեմ դուր կգայ։

79

Այս փարվանա, թիթեռի պէս սիրտս թոաւ քո այտին,

Քո հուր այտին թռաւ, վառուեց ու սեւացաւ քո այտին,

Այն օրուանից քիչ եմ թռչում բայց չգիտեմ ու՞մ համար

Քե՞զ թէ վառուած սրտիս համար որ խալ դարձաւ քո այտին։

(Խալ = Beaut spot)

80

Ոնց է ժպտում իմ հոգին

Չարին, բարուն, ամէնքին

Լոյս է տալիս ողջ կեանքիս,

Ու էն Ճամբիս անմեկին։

81

Կալերուն եզերքը շիներ եմ տընակ,

Տընակին մէջտեղը մընացի մինակ,

Սիրտս խոցոտ է, մի՛ զարներ դանակ,

Սիրուտ եմ կարօտ, մի՛ զրկեր սէրէդ,

Հոգիս քեզ հելալ, մեռնեմ արեւիդ։

82

Անհուն հանքը իմ գանձերի

Սիրտս է առատ, լեն ու ազատ

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի,

Սէրս անվերջ է բարի, բարին անհատ։

83

Քանի չունիս շնորհք, ձիրք ու նրբուկ

Ձերքիդ մէջ զուսպ պահել գիտցիր քո լեզուն,

Ան է որ կ՚ընէ մարդը խայտառակ։

84

Երկու աղուոր աչուկներ

Զիս կարեվեր խոցեցին

Դաշոյն անոնց նուրբ բոցին

Եղաւ սիրտիս մահաբեր։

(կարեվեր =խոր վէրք)

85

Ոչ թռչունին եւ ո՛չ հովուն բացի

«խօսէ» ըսաւ ինծ հովն անհուն,

Ծովուն ալ սիրտս չբացի։

86

Աղուոր թռչուն, աստղերն ամէն,

Հովն ու ծաղիկ, ծովն ու լուսին,

Ճեզ ճանչնալու առջի ժամին,

Քու վըրայօվդ ինծ կը խօսիմ։

87

Ծաղիկներուն չըսի ես քեզ,

Աստղերուն ալ չըսի բնաւ,

Չըսի լուսնին թէ այս հրակեց

Սիրտիս մէջ սէրդ ինչպէս ծընաւ։

88

Աղջիկ դուն հոտ ես, մաքուր ես

Ես ծարաւ եմ, դուն ջուր ես,

Այս Համբարձման գիշերը՝

Քեց կը փնտռեմ, դուն ո՞ւր ես...

89

Ժպիտիդ տախ տխրութիւն կայ,

Պիտի տառապիս եւ տառապանքդ 

Պիտի գեղեցկացնէ քեց. Շատ պիտի

Սիրուիս. Երջանիկ ապագայ պիտի ունենաս։

90

Սիրոյ գաղտնիք մը ունիս,

Երբ երեսիդ չեն ըսեր,

Մի խորհիր որ չեն գիտեր։

91

Սիրուն աղջիկ քեզ կը սիրեմ

Թէ չգաս, քեզ կը տանեմ

Սիրտ կրակ արեգակի

Կը փախցնեմ քեց բռնի։

92

Քո աչքերդ հրեղէն ծով,

Ծովերի պէս մազեր ունիս,

Սիրտս նաւակ սէրըդ խենդ հով,

Հովերի պէս նազեր ունիս։

93

Դու շրջունքդ բաժակ արիր

Ոսկեգրած յակինթով

Ինձ(ի) խենթի պէս հարբեցիր

Սիրու գինով հոգերով։

94

Տուն  կը շինեմ քեզ համար,

Մէջը զմրուխտ ոսկի մարմար։

95

Սրտիս թագուհի

Կարօտել եւ քեզ,

Ախ ինչ կը լինի

Յանկաարծ յատնուես։

96

Դու հեռացար, սիրտս տարար,

Տեղը կրակ թողեցիր,

Տարար յոյսերն իմ անհամար,

Մի խեղճ ճրագ թողեցիր։

97

Ելնեմ, ասի, վառվող սիրտս մեր սարերի հովին տամ,

Ցաւ չունեցող, ցաւեր շոյող մեղմ ու բարի հովին տամ,

Սակայն հենց որ սիրտս բացի, հովն էլ բացեց սիրտն իրա,

Ասաց՝ «հով եմ փնտռում, ով իմ այրող սիրտը հովին տամ»։

98

Վեր է ցայտում ցայտաղբիւրը՝ ծարաւներին ծարաւած

Վեր է թռչում, հովացնում, բայց ցած ընկում փշռուած,

Մարդն է այդպէս մի ցայտաղբիւր, բայց երանի՝ ով լինի,

Թէկուզ մի սիրտ հովացնէ՝ ինքն էլ թեկուզ ընկնի ցած...

99

մ     նախանձում, ով անմահներ, արձաներէն  ձեր ոսկեայ,

Անագործ որդիս՝ փայլող իմ արձանն է հանճարեղ,

Երր նայում եմ ծաղիկներին, մեղնանում եմ ծաղկի պէս,

Այսքան չար ու բարի տեսայ, էլի փխրուն մնացի,

Ո՞նց եմ մարդիկ դեռ բիրտ մնում՝ զարմանում եմ ծաղկի պէս։

100

Քեզ եմ կանչում ծարաւ,

Անապատի պէս ծարաւ,

Ծովով էլ չեմ կշտացած՝

Ծովն ինձ թողեց ծարաւ։

101

Ուր էր թէ՝ լոր լինէի

Քնար, սար ու ձոր լինէի,

Ոչ թէ սիրոյդ վանդակում

Այսպէս մոլոր լինէի...

102

Ով եմ ես

Դուռդ բացող հով եմ ես.

Թէ ուրիշի ափ գնաս՝

Ափին լացող ծով եմ ես...

103

Քո շուրթերն են գողացել,

Քո խօսքերն եւ գողացել,

Անուշ քունս, անուշ ջան,

Քո աչքերն են գողացել..

104

Աղբիւրի մօտ կացել եմ.

Իմ սէրը քեզ բացել եմ.

Հեռացել ու մոռացել ես,

Հոնգուր, հոնգուր լացել եմ...

105

Բինկէօթ սարը քարոտ է,

Քարի տակը արօտ է,

Աղջի երկու տարի է,

Սիրտս քեզի կարօտ է։


Վէրջ 

 

 



 







 

 

 

 

Monday, May 3, 2021

Համբարձման Վիճակախաղեր (3/4)

 Հաւաքեց Զուարթ Աբէլեան

Մայրս է որ հաւաքած է այս ժողովրդական առօրեայ ընդհանրապէս քառեակները որոնք գործածուած եղած են Համբարձման Տօնին խրախճանքներուն ընթացքին։ Մայրս կը պատմէր որ Հայաստնի լեռնաշխարհին մէջ Համբարձման Տօնը միշտ տօնուած է աւելի խանդաւար քան նախորդ տօները՝ ինչպէս Նոր Տարին, Ս. Ծնունդը եւ Մեծ Զատիկը տրուած ըլլալով որ օդը համեմատաբար մեղմացած եղած է Համբարձման Տօնին։ Այդ տօնին առթիւ է որ նոր հարսերը տուած են իրենց ծնողական տան առաջին այցելութիւնները իսկ երիտասարդները իրար հանդիպած են խիստ ձմեռուընէ ետք։ Հոս նաեւ պէտք է յիշել որ Հայաստանի լեռնաշխարհի մեղմ շրջանը նկատուած եղած է տարուան այն ամիսները ուր «ր» տառը բացակայ է՝ Մայիս, (Համբարձման Տօնին ամիսը), Յունիս, Յուլիս, Օգոստոս։ Համբարձման տօնակատարութեան մտնոլորտը լաւապէս բնորոշած է «Անուշ» Օբէրան տեղի ունեցած խրախճանքով,պարերով եւ վիճակի խաղերով՝ «Համբարձում յայլա, յայլա ջան յայլա.Լաւ օրեր յայլա, յայլա ջան յայլա։"

 

51

Անմահութեան ջուրով մազերս լուացի,

Միտքս բերի առջի օրերս ու լացի,

Ի՞նչպէս քեզ թողուցի, ես հոս մնացի

Աչքերուդ, մազերուդ կարօտ մնացի։

52

Օրերը կը համրեմ, չի հատնիր տարին,

Ես հողերուն վրայ, գլուխս քարին,

 Քուն եմ թէ արթուն եմ, երազս բարի,

Ես երազն ի՞նչ անեմ, կարօտ եմ իմ յարին։

53

Հազար ու մէկ  ցաւ ունեմ

Քաշը ծանր է աշխարհին

Սիրտըս թէկուզ սար քար լինէր

Կը ճեղքուէր մէջտեղէն։

54

Քու աչքերդ պայծառ աղբիւր

Ուրկի սէրս կը ծագի

Քան զով երկիր ջինչ ու մաքուր

Ախ սիրտս սիրուդ պապակ է։

55

Երազիս մէջ իմ ծառին

Մի հաւ էիր դու դարել,

Կանչում էիր իմ անգին,

ես չէ….դու ես ինձ վայելձ։

56

Ծաղիկ ես հոտով մոտով

Եկար անցար իմ մօտով

Աչքս տեսաւ, սիրեցի

Ու մնացի կարօտով....

57

Փող ես ուզում, քեզ փող տամ

Ոսկի տամ, ոչ թէ հող տամ,

Թէ անոր էլ հաւան չես,

Հոգիս հանեմ քեզ փոխ տամ։

58

Երնեկ քեզի քանի որ անմիտներու

Մեծամիտներու համբերելու սիրտ ունի։

59

Խելքդ լեզվիդ վրան է։ Զգուշացիր

արհամհելի վիճակի մէջ իյնալէ։

Հաստն ու բարակը իրարմէ զանազան

Ու մտածէ մէկ անգամ լեզուդ շատ։

60

Աղջի՜կ, դու խակ մնացիր,

Պատերու տակ մնացիր,

Ո՞ւր է հոգիս, ընկերդ,

Ի՞նչու մենակ մնացիր։

61

Ամպել է ձիւն չի գալիս,

Իմ եարը տուն չի գալիս,

Գլուխս դրի բարձին՝

Աչքերիս քուն չի գալիս։

61

Գնացի ջուրը ջըրի,

Սիրտս ինկաւ օձի լեղի,

Իմ հօրն ու մօրն ինչ ասեմ

Ինձ տուին ղարիկ տըղի։

63

Աղքատին մի բարկանար

Որ դատէ քեզ Աստուած

Քու ընկերիդ հոր մի՛ փորիր,

Որովհետեւ զայն քեցի համար պատրաստ կըլլայ։

64

Ախ առանց քեզ սխուր կեանքիս

Օրը տարի դը դառնայ,

Բայց ուր լինես դարձեալ հոգիս,

Շուրչդ  պիտի թրթռայ։

65

Դու սօս, քայլւածքդ սէգ,

Սիրում եմ բիւր անգան,

Համբուրեմ մազերդ մէկ մէկ

Բոլոր փաթաթ գամ։

66

Արեւը երկինքով անցաւ

Մեր տունը բարիքով լըցաւ

Մեր հացը Հայր Աբրահամ

Մեր ջուրն է Աստուածամոր կաթ (՞)

67

Ախ աղջիկ սրտի միջին

Ճան աղջիկ վարդի միջին

Եօթը  տարի քեզ սիրեր եմ

Սիրտիս կարմիր զարդ միջին։

68

Աչքերդ սեւ հուր

Հոգիս են կիզում

Մազերդ սեւ սուր

Սիրտս են թրատում։ (թուր՞)

70

ես հովիկ լինէիր

Դու Նազուկ ցարասի

Գգուէի կարօտով

Վարսերդ սնդուսի։ (satin ?)

71

Վառ յոյսերով, անմահ սիրով

Ես քեզ խորունկ սիրեցի

Աստղ ու երկինք, սէրս ու սիրտս

Ոտքերիդ տակ փռեցի։

72

Ես պահել եմ սրտիս խորքում

Մի լուռ գաղտնիք սիրային

եւ այն երբէք ո՛չ մի անգամ

Յայտնելւ չեմ աշխարհին։

73

Յիշիր որ քեց դեռ սիրում եմ

Եւ այժմ ընկած պատրանքիդ

ձեռքս ահա տարածում եմ

Ինծ ազատիր այս կեանքից։

74

Ես ուզում եմ որ քո անմեղ 

Սիրտը թնդայ ինձ համար,

եւ յաւիտեխն վառուի այնտեղ

Միայն իմ սէրը բոցավառ։

75

Սէր կայ որ մարդս կը քնացնէ, սէր կայ որ արթուն կը պահէ

Սէր կայ որ մարդս եկեղեցի կը տանի, եւ առանց աղոթելու ետ կը դարձնէ

Սէր կայ որ մարդս շուկայ կը տանի, եւ առանց գնումի ետ կը դառնայ։

76

Քանի ձեռքից եմ վառուել

Վառուելով հուր եմ դառել

Հուր եմ դառել՝ լոյս տուել

Լոյս տալով եմ սպառուել։








 

Saturday, May 1, 2021

Համբարձման Վիճակախաղեր (2/4)


«
Համբարձում յայլա,

Յայլա ջան, յայլա,

Լավ օրեր, յայլա,

Յայլա ջան, յայլա:»

 

Հաւաքեց Զուարթ Աբէլեան

26

Ինչ ես թռչում, խեւ – դեռ սիրտ,

Հազր բանի ետետ, սիրտ

Ես ո՞նց հասնիմ հազար տեղ,

Քեզ պէս թափով, թեթեւ սիրտ։

27

Ուր էր թէ լոր լինէի,

Քար-սար ու ձոր լինէի,

Ոչ թէ սիրոյդ վանդակում

Այսպէս մոլոր լինէի։

28

Սեւ աչքերիդ ես գերի,

Սէգ Մասիսի պէս գերի,

Նա կազատուի ուշ թէ շուտ

Ես յաւիտեան քեզ գերի։

29

Մեռնիմ գարունքիդ

Ծաղկած գարուն ես,

Սարի պէս մէջքիդ,

Կանգնած եար ունես։

30

Դու մի անյայտ բանաստեղծ ես, չտեսնուած մինչ խոր,

Առանց խօսքի երգ ես թափում հայացքներով լուսաւոր,

Ես էլ, ասենք զարմանալի ընթերցող եմ բաղտաւոր,

Որ կարդում եմ էդ երգերը, էսքան հեշտ, էսքան խոր

31

Որսկանների որսկանն ես դու ոչ թէ ձեռքիդ աղեղով,

Դուն ինձ անգամ որս դարձրիր հրաշքն աղեղով,

Աթոմական դարէ է թէեւ, բայց դու սէր որսացիր,

Մի նուշ նետով՝ սեւ աչքերիդ եւ յօքներիդ աղեղով։

32

Առատ, անհատ՝ Աստծու նման, միշտ տեղալուց յոգնել եմ ես,

Հոգիս ծառաւ՝ սրան նման մտիկ տալով յոգնել եմ ես,

Մինը պիտի գար իմ դէմը՝ ճոխ ու շռայլ անհաշիւ,

Ամէն ճամբում սպասելուց ու փտռելէն յոգնել եմ ես։

33

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ

Հեռուից անթեւ ձեռքերով,

Ճան հայրենի անտառներ,

Դուք է՞ք կանչում ինձ ձեր քով։

34

Պարտէց կ՚իջնեմ, վարդին թըփին քովերը,

Ի՜նչ անուշ կը փըջեն պաղ պաղ հովերը,

Քանի միտքս կուգան լեռ ու ձորերը,

Կը վառէ սրտիկս քու սիրուդ բոցով։

35

Ամէն անգամ, քու տուածից երբ մի բան ես դու տանում,

Ամէն անգամ երբ նայում եմ թէ ի՞նչքան է դեռ մընում,

Զարմանում եմ, թէ՛ ով շռայլ, ինչքան շատ ես տուել ինձ,

Ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

36

Դու հեռացար, սիրտս տարար, տեղը կրակ թողեցիր,

Տարար յոյսերն իմ անհամար, մի խեղճ ճրագ թողեցիր,

Ուր ձէթի տեղ կեանքս է վառվում, աւերակում իմ սրտի,

Դու Երեւան, ես Անի, ինձ աւերակ թողեցիր։

37

Թռչունին հետ ղրկեցի բարեւ,

Ըսի, վարդ է բացուեր սրտիս վերեւ,

Ո՞ւր մնացիր, ղարիպ, դուն իմ բարի աղջիկ,

Արեւուդ կարօտ, ալ չեմ դիմանար

Ցաւս շատ խորունկ է, դուն չես իմանար։

38

Տիէզերքուն Աստուածային մի ճամբորդ է իմ հոգին,

Երկրից անցուոր, երկրի փառքին անհաղորդ իմ հոգին,

Հեռացեր ու վերացել մինչ աստղերը հեռաւոր,

Վար մնացած մարդու համար արդէն խորթ է իմ հոգին։



39

Հայրս ասած՝ ես արեւելք, հիւսիս, հարաւ գնացի,

Լաւը միայն լաւութիւնն է, որդիս, այս լաւ իմացիր,

Իմացայ  ու ծառաւներին աղբիւր եղայ նորա պէս,

Բարութեան մէջ չիմացայ, որ կեանքիդ ծառաւ գնացի։

40

Մենաւորիկ, կ՚երթամ պարտէզ ու այգի,

Չկայ սիրտիս սիրած անուշիկ եարը,

Ախ, ալ չեմ գտնէր ցաւերուս ճարը,

Ճար ըրէք, ճար ըրէք, հոգիս արիւն է

կը վազէ արիւնը, ցաւս խորունկ է։

41

Կ՚ուզես վագրի ժանիքն հանեմ, երկաթ ծամեմ քեզ համար,

Վանայ ծովն էլ կամրջելով՝ ծիածան եմ քեզ համար,

Այրուող սրտիդ կ՚ուզես անգամ Մասիսներից ձիւն բերեմ,

Թէ ինձ սիրես, քարից անգամ սէր կը քամեմ քեզ համար։

42

Էնքան շատ են ցաւերն, աւերն իմ սրտում,

Էնքան տրտում կորած լաւերն իմ սրտում,

Չեմ էլ յիշում չարը ու խաւարը էս ժամին,

Ե՛րբ են փայլել ուրախ օրերն իմ սրտում։

43

Ո՞վ որ առանց մտածելու կը պատասխանէ,

Յաճախ շատ յիմար սխալներ կ՚ընէ, կը գործէ

Կամ կշռէ՝ խօսքդ որիշ մարդու պէս դուն ալ,

Կամ անասուններու պէս սորվէ լուռ մնալ։

44

 Ուրիշներէն ես ջուր տալով, իմ ծառաւը մոռացայ,

կիսելով ցաւն ուրիշներու, ես իմ ցաւը մոռացայ,

Զարմանում եմ սրտիս վրայ  յիշաչար ու անփուչ,

Ով ինձ դաւեց, յետոյ ժպտաց նրա լաւը մոռացայ։

45

Քանի լեզու գիտնաս որդիս, այնքան մարդ ես իմացիր,

Ամէն լեզուով ամէն ազգի կրծքին վարդ ես իմացիր,

Բայց մայրենդ թէ անաղարտ սոխակ պահես վարդերում,

Սարերի մէջ ազգիդ համար, Արարատ ես իմացիր։

46

Կեանքս ըրի հրապարակ, ոտքի կոխան ամէնքի

խափան, խոպան ու անպտուղ, անցաւ առանց արդիւնքի,

Ինքան ծաղիկ պիտի բուսնէր, որ չբուսաւ էս հողէն,

Ինչ պատասխան պիտի ես տամ հող որ ծաղիկ տուողին։

47

Քանի հասնիս մեծութեան

Խոնարհ եղիր մարդոց առջեւ,

Քանի դառնաս իմաստուն,

Շատ մի խօսիր տգէտներու ներկայութեան։

48

Այս աշխարհի վրայ քանի ձայնդ լսեմ,

Այլ աւազանի ծնունդ չեմ կրնար սիրել,

Նոյնիսկ երբ մեռնիմ եւ միւս աշխարհը երթամ,

Եթէ կարենամ քեզ հետս պիտի տանիմ։

49

Կրնամ ընել որ կոտրեմ սիրտ բընաւ,

Բայց ի՞նչ ընել նախանձոտ ես, քանի ..

Ինք իր անձը կը չարչարէ անխնայ։

50

Զգոյշ եղիր մուխէն խոցուած սիրտերու,

Օր մը ծայր կուտայ վերքը որ հոն է.

Սիրտ ցաւցնելէ պահէ քեզ հեռու,

Չէ՞ որ ախ մը երբեմն աշխարհ կը քանդէ։