Արմենակ Եղիայեան իր ընթերցող բարեկամներուն կը յաղորդէ հետեւեալը՝
«Սիրելի՛ բարեկամներ,
Անցած չորեքշաբթի ստացաք «Առաւօտ լուսոյ» խորագրեալ յօդուածս, ինչպէս նաեւ Ներսէս Շնորհալիի քերթուածին երկու տուները՝ վեց տող: (http://vhapelian.blogspot.com/2023/10/aravod-looso_6.html)
Այսօր կը ստանաք այդ քերթուածին բոլոր 36 տուները՝ գրաբար եւ աշխարհաբար միատեղ:
Այս բացառիկ ստեղծագործութիւնը, որ աղօթք մըն է միաժամանակ, հազար տարի լուսաւորած է մեր ազգին միտքն ու հոգին եւ անսայթաք առաջնորդած է մեզ:
Այսօր, աւելի քան երբեք ազգովին՝ պետական այրերէն մինչեւ յետին ռամիկն ու շինականը, ծերն ու երիտասարդը անխտիր, պէտք ունինք անոր լոյսին, հետեւաբար շարունակենք ապաւինիլ անոր՝ մեր ամէնօրեայ ընթերցումներով. անով սկսինք մեր օրը:
Քաջաբար ու հետեւողականօրէն լծուեցէք այդ ընթերցումին եւ շուտով պիտի նկատէք այն խոր կապը, որ ձեր մէջ պիտի յառաջանայ անոր հանդէպ, պիտի զգաք նաեւ այն հոգեպարար շնորհը, որ ան պիտի պարգեւէ ձեր առօրեային ու ամբողջ կեանքին:
Ողջ լերուք, եւ Տէր ընդ ձեզ:»
Առաւօտ լուսոյ Ներսէս Շնորհալի
| ||
Առաւօտ լուսոյ, | Լուսաւո՛ր առաւօտ, | |
Արեգակն արդար, | Արդար արեգա՛կ, | |
Առ իս լոյս ծագեա: | Իմ վրաս լոյս ծագեցուր: | |
Բըղխումն ի Հօրէ, | Հօրմէ՛ բխած, | |
Բըղխեա ի հոգւոյս | Բխեցուր հոգիիս էջ | |
Բան քեզ ի հաճոյս: | Խօսք` քեզի հաճելի: | |
Գանձդ ողորմութեան, | Գա՛նձդ ողորմութեան, | |
Գանձիդ ծածկելոյ | Ծածուկ գանձիդ | |
Գըտող զիս արա: | Գտնո՛ղն ըրէ զիս: | |
Դուռն ողորմութեան | Ողորմութեան դուռը | |
Դաւանողիս բաց, | Դաւանողիս առջեւ բա՛ց, | |
Դասեցո վերնոցն: | Դասէ՛ վերիններուն հետ: | |
Երրեակ միութիւն, | Եռեա՛կ ﬕութիւն, | |
Եղելոց խնամող, | Արարածները խնամո՛ղ, | |
Եւ ինձ ողորմեա: | Ինծի՛ ալ ողորմեա: | |
Զարթիր, Տէր, յօգնել, | Զարթի՛ր, Տէ՛ր, օգնելու, | |
Զարթո ըզթմրեալս, | Արթնցուր թմրածները, | |
Զուարթնոց նըմանիլ: | Որ հրեշտակներուն նմանին: | |
Էդ Հայր անսկիզբն, | Անսկի՛զբ է Հայրը, | |
Էակից Որդի, | Գոյակի՛ց է Որդին, | |
Է միշտ սուրբ Հոգի: | Է ﬕշտ Սո՛ւրբ Հոգին: | |
Ընկալ զիս, գըթած, | Ընդունէ՛ զիս, գթա՛ծ, | |
Ընկալ, ողորմած, | Ընդունէ՛, ողորմա՛ծ, | |
Ընկալ, մարդասէր: | Ընդունէ՛, մարդասէ՛ր: | |
Թագաւոր փառաց, | Թագաւո՛ր փառքերու, | |
Թողութեանց տուող, | Թողութիւններ տուո՛ղ, | |
Թող ինձ զյանցանս: | Ներէ ինծի յանցանքներս: | |
Ժողովող բարեաց, | Ժողովո՛ղ բարիքներու, | |
Ժողովեա եւ զիս | Ժողովէ և զի՛ս | |
Ժողովս անդրանկաց: | Առաջիններու ժողովին մէջ: | |
|
|
|
Ի քէն, Տէր, հայցեմ, | Քեզմէ կը հայցեմ, Տէ՛ր, | |
Ի մարդասիրէդ, | Մարդասէրէ՛դ, | |
Ինձ բժշկութիւն: | Ինծի բժշկութիւն: | |
Լեր կեանք մեռելոյս, | Եղիր կեա՛նք` ﬔռեալիս, | |
Լոյս խաւարելոյս, | Լո՛յս` խաւարեալիս, | |
Լուծանող ցաւոյս: | Վերացնո՛ղ` ցաւերուս: | |
Խորհրդոց գիտող, | Խորհուրդներու՛ գիտակ, | |
Խաւարիս շնորհեա | Խաւարիս շնորհէ | |
Խորհուրդ լուսաւոր: | Խորհուրդ լուսաւոր: | |
Ծնունդ Հօր ծոցոյ, | Հօր ծոցի ծնո՛ւնդ, | |
Ծածկելոյս ստուերաւ | Ստուերով ծածկուածիս վրայ | |
Ծագեա զլոյս փառաց: | Ծագեցու՛ր լոյսը փառքերուդ: | |
Կենարար փրկիչ, | Կենարա՛ր փրկիչ, | |
Կեցո զմեռեալս, | Ապրեցու՛ր ﬔռնողս, | |
Կանգնեա զգլորեալս: | Կանգնեցո՛ր գլորուողս: | |
Հաստեա հաւատով, | Ամրացուր հաւատքով, | |
Հաստատեա յուսով, | Հաստատէ յոյսով, | |
Հիմնեցո սիրով: | Հիﬓէ սիրով: | |
Ձայնիւս աղաչեմ, | Ձայնովս կ'աղաչեմ, | |
Ձեռօքս պաղատիմ, | Ձեռքերովս` կը պաղատիմ, | |
Ձիր բարեաց շնորհեա: | Բարիքներու պարգեւը շնորհէ: | |
Ղամպարամբ լուսոյ, | Լուսաւոր ջահովդ, | |
Ղեկավար ճարտար, | Ճարտա՛ր առաջնորդ, | |
Ղօղեալս ամրացո: | Լողորդս փրկէ[1]: | |
Ճառագայթ փառաց, | Ճառագա՛յթ փառքի, | |
Ճանապարհ ինձ ցոյց, | Ճանապարհ ցոյց տուր ինծի` | |
Ճեպել[2] ի յերկինս: | Փութալու դէպի երկինք: | |
|
|
|
Միածինդ հօր, |
| Հօր միածինդ, |
Մոյծ զիս յառագաստ | Մտցո՛ւր զիս առագաստը | |
Մաքուր հարսանեացդ: | Մաքուր հարսանիքիդ: | |
Յորժամ գաս փառօք | Երբ որ գաս փառքով | |
Յահագին աւուրն, | Ահեղ դատաստանի օրը, | |
Յիշեա զիս, Քրիստոս: | Յիշէ՛ զիս, Քրիստո՛ս: | |
Նորոգող հնութեանց, | Նորոգո՛ղ հնութիւններու, | |
Նորոգեա եւ զիս, | Նորոգէ՛ զիս ալ, | |
Նորոգ զարդարեա: | Նորով[3] զարդարէ: | |
Շնորհատու բարեաց, | Շնորհատո՛ւ բարիքներու, | |
Շնորհեա զքաւութիւն, | Շնորհէ՛ քաւութիւն, | |
Շնորհեա զթողութիւն: | Շնորհէ՛ թողութիւն: | |
Ուրախացո, Տէր, | Ուրախացո՛ւր, Տէ՛ր, | |
Ոգւոյս փրկութեամբ, | Հոգիիս փրկութեամբ, | |
Ոյր վասն[4] եմ ի սուգ: | Որ սուգի մատնած է զիս: | |
Չար մշակողին, | Չար մշակողին, | |
Չար սերմանց նորին | Անոր չար սերﬔրուն | |
Չորացո զպըտուղն: | Պտուղը չորցո՛ւր: | |
Պարգեւիչ բարեաց, | Պարգեւի՛չ բարիքներու, | |
Պարգեւեա իմոց | Պարգեւէ իմ | |
Պարտեացս թողութիւն: | Պարտքերուս թողութիւն: | |
Ջուր շնորհեա աչացս, | Ջո՛ւր շնորհէ աչքերուս, | |
Ջերմ հեղուլ զարտօսր, | Որ ջերմ արցունք հեղեն՝ | |
Ջնջել զյանցանս: | Ջնջելու յանցանքներս: | |
|
|
|
Ռետինդ[5] քաղցու, | Քաղցր հոյզովդ | |
Ռամ հոգւոյս արբո, | Ռամիկ[6] հոգիս յագեցուր, | |
Ռահ ցոյց ինձ լուսոյ: | Լուսաւոր ուղի ցոյց տուր ինծի: | |
Սէր անուն Յիսուս, | Սէր անուն Յիսուս, | |
Սիրով քով ճըմլեա | Սիրովդ ճմլէ | |
Սիրտ իմ քարեղէն: | Իմ քարացած սիրտս: | |
Վասըն գըթութեանդ, | Շնորհիւ գթութեանդ, | |
Վասն ողորմութեանդ, | Շնորհիւ ողորմութեանդ` | |
Վերստին կեցո: | Վերստի՛ն ապրեցուր: | |
Տենչալւոյդ տեսլեամբ | Տենչալիիդ տեսքով | |
Տուր ինձ յագենալ, | Ձգէ ինծի յագենալ, | |
Տէր Յիսուս Քրիստոս: | Տէ՛ր Յիսուս Քրիստոս: | |
Րաբունդ երկնաւոր, | Ուսուցի՛չ երկնաւոր, | |
Րոտեա զաշակերտս | Աշակերտդ միացուր | |
Րամից երկնայնոց: | Երկնայիններու երաﬕն: | |
Ցօղ արեան քո, Տէր, | Արիւնիդ ցօղը, Տէ՛ր, | |
Ցօղեա ի հոգիս, | Ցօղէ՛ հոգիիս մէջ, | |
Ցընծասցէ անձն իմ: | Որպէսզի ցնծայ անձս: | |
Իիւծեալըս մեղօք | Մեղքերէն հիւծածս | |
Իիւծեալ աղաչեմ, | Հիւծեալ կ'աղաչեմ` | |
Իիւսել ինձ բարիս: | Հիւսէ՛ մէջս բարին: | |
Փրկիչ բոլորից, | Փրկի՛չ բոլորի, | |
Փութա զիս փրկել | Փութա՛ փրկել զիս | |
Փորձութեանց մեղաց: | Փորձութիւններու ﬔղքերէն: | |
Քաւիչ յանցանաց, | Քաւի՛չ յանցանքներու, | |
Քաւեա զօրհնաբանս՝ | Քաւէ՛օրհնաբանող(ի)ս(մեղքերը)` | |
Քեզ երգել զփառս: | Քեզի փառք երգելու: | |
[1] Ղօղել = լողալ: Ղօղեալ = լողորդ:
Կարելի է փոխաբերաբար հասկնալ նաեւ՝ մեղքերու մէջ լողացող:
Նկատել, թէ ինչպէ՛ս նաւ ու նաւաստի, փրկուելու համար փորձանքէ, կը դիմէին դէպի Աղեքսանդրիոյ փարոսի լոյսը:
[2] Ճեպել = փութալ, արտորալ, աճապարել
[3] Այսինքն իմ մէջս տեղ գտած հինը, հնոտին փոխարինէ նորով:
[4] Կամ՝ վասն որոյ... որուն համար, որուն պատճառով (սուգի մէջ եմ). ան գոհ չէ իր հոգեվիճակէն, որուն փոփոխութիւնը կը խնդրէ:
[5] Ռետին= հոյզ, դեղ, բալասան
[6] Ռամ= ռամիկ, hասարակ, գռեհիկ
No comments:
Post a Comment