Today, Tatul Hakobyan, on ANI Armenian Research Center website, presented the history of Nagorno-Karabakh / Artsakh during the last 35 years, 1988-2023, in 10 chronolgical episodes. They are, read below.
Episode one
In February 1988, the Nagorno-Karabakh Autonomous Region of Soviet Azerbaijan appealed to Yerevan, Baku, and Moscow to withdraw the region from Soviet Azerbaijan and join Soviet Armenia. Baku and Moscow considered this unacceptable.
Episode two
In response to the Karabakh movement, Azerbaijan carried out Armenian pogroms in the city of Sumgait in the last days of February. In January 1990, Armenian pogroms were also organized in Baku. In the territory of Azerbaijan, the presence of Armenians for all practical purposes ended. More than 300 thousand Armenians were driven out or left that country within two years. All Azerbaijanis, about 180 thousand people, left or were driven out of Armenia.
Episode three
Armenians and Azerbaijanis who gained independence after the collapse of the USSR entered the war phase, which lasted from the end of 1991 to May 1994. The Armenian army established control over an area of 11,500 square kilometers, of which Artsakh itself, Nagorno-Karabakh - 4,400 square kilometers, and more than 7,000 square kilometers - 7 regions of Azerbaijan. About half a million Azerbaijanis were displaced. The Armenian side gave more than 6.5 thousand victims, the Azerbaijani side - 12 thousand.
Episode four:
In the fall of 1997, Levon Ter-Petrosyan tried to find a solution in stages. Nagorno-Karabakh and the entire Lachin region would remain under Armenian control without status, 6 regions were to be returned to Azerbaijan.
Episode five
At the beginning of 1998, a military coup took place in Armenia. Under the pretext of a more favorable solution to the Karabakh issue, Vazgen Sargsyan, Robert Kocharian, Serzh Sargsyan and several other figures removed from power the first president Ter-Petrosyan, during whose presidency the Armenian army stood on almost 42 thousand square kilometers.
Episode six
On October 27, 1999, 8 high-ranking officials and deputies, including Vazgen Sargsyan and Karen Demirchyan, became victims of the terrorist attack in the Armenian Parliament. After the overthrow of this power base, the second president, Robert Kocharyan, strengthened his position. He and his supporters showed no interest in settling the conflict, declaring that the Karabakh issue had been resolved.
Episode seven
In April 2016, a four-day war took place. Since May 1994, Azerbaijan had managed to change the status quo, albeit slightly, by occupying about 800 hectares of territory. It became obvious that Azerbaijan is preparing to resolve the conflict by military means.
Episode eight
On September 27, 2020, Azerbaijan started a war and within 44 days occupied the entire land strip along Araxe river, Hadrut region, Shushi and other areas. The Armenian side gave about 4 thousand martyrs. With the tripartite declaration of November 9 and signed by Armenian Prime Minister Nikol Pashinyan, the military operations ceazed. The Armenian Army withdrew from all regions outside the former Nagorno-Karabakh on schedule.
Episode nine
On September 18 and 19, 2023, after more than nine months of continuous blockade, Azerbaijan launched a new war against Artsakh. Armenia declared that it would not intervene, Russia and the Russian peacekeepers did nothing either. A few days later, the ethnic cleansing and forced displacement of Armenians began. More than 100 thousand Armenians were uprooted from their homeland. Artsakh, where 150 thousand Armenians and 40 thousand Azerbaijanis lived in 1988, was depopulated.
Episode ten
On September 28, 2023, Artsakh President Samvel Shahramanyan signed a decree by which Nagorno Karabakh ceases to exist from January 1, 2024. A few days later, he was transferred to Armenia, and the three former presidents of Artsakh, as well as other state and military figures, were arrested/kidnapped and taken to prisons in Baku.
Բնագիրը
Ներկայացնում ենք Արցախի վերջին 35 տարիների՝ 1988-2023թթ պատմությունը 10 դրվագներով:
Դրվագ առաջին
1988 թվականի փետրվարին Խորհրդային Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը դիմեց Երևանին, Բաքվին և Մոսկվային՝ մարզը Խորհրդային Ադրբեջանից հանելու և Խորհրդային Հայաստանին միացնելու խնդրանքով: Բաքուն և Մոսկվան դա համարեցին անընդունելի:
Դրվագ երկրորդ
Ի պատասխան Ղարաբաղյան շարժման՝ Ադրբեջանը փետրվարի վերջին օրերին Սումգայիթ քաղաքում իրականացրեց հայկական ջարդեր: 1990թ հունվարին հայկական ջարդեր կազմակերպվեցին Բաքվում: Ադրբեջանի տարածքում, փաստացի ավարտվեց հայության ներկայությունը, այդ երկրից երկու տարվա ընթացքում դուրս քշվեցին կամ հեռացան ավելի քան 300 հազար հայեր: Հայաստանից հեռացան կամ դուրս քշվեցին բոլոր ադրբեջանցիները՝ մոտ 180 հազար հոգի:
Դրվագ երրորդ
ԽՍՀՄ փլուզումով անկախություն ստացած հայերն ու ադրբեջանցիները մտան պատերազմական փուլ, որը ձգվեց 1991թ վերջերից մինչև 1994թ մայիս: Հայկական բանակը վերահսկողություն հաստատեց 11,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որից բուն Արցախը՝ ԼՂԻՄ-ը՝ 4,4 հազար քառակուսի կիլոմետր, իսկ ավելի քան 7 հազար քառակուսի կիլոմետրը՝ ադրբեջանական 7 շրջաններ: Մոտ կես միլիոն ադրբեջանցիներ տեղահանվեցին: Հայկական կողմը տվեց ավելի քան 6.5 հազար, ադրբեջանական կողմը՝ 12 հազար զոհ:
Դրվագ չորրորդ
1997 թվականի աշնանը Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց լուծում գտնել փուլային տարբերակով՝ ԼՂԻՄ-ն ու Լաչինի ամբողջ շրջանը մնում էր հայկական վերահսկողության տակ՝ առանց կարգավիճակի, Ադրբեջանին վերադարձվում էին 6 շրջանները:
Դրվագ հինգերորդ
1998 թվականի սկզբին Հայաստանում տեղի ունեցավ ռազմապետական հեղաշրջում: Ղարաբաղի հարցի ավելի նպաստավոր լուծման պատրվակով Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մի քանի այլ գործիչներ իշխանությունից հեռացրեցին առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին, որի նախագահության ժամանակ Հայկական բանակը կանգնել էր գրեթե 42 հազար քառակուսի կիլոմետրի վրա:
Դրվագ վեցերորդ
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչության զոհ դարձան 8 բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Իշխանություն մեկ բևեռի գլխատումից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ամրապնդեց դիրքերը: Նա և նրա համախոհները հետաքրքրություն չցուցաբերեցին կարգավորելու հակամարտությունը՝ հայտարարելով, որ Ղարաբաղի հարցը լուծվել է:
Դրվագ յոթերորդ
2016թ ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմ: 1994 թվականի մայիսից ի վեր Ադրբեջանը կարողացավ, թեև աննշան, բայց փոփոխության ենթարկել ստատուս-քվոն՝ գրավելով մոտ 800 հեկտար տարածք: Ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել հակամարտությունը:
Դրվագ ութերորդ
2020թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց և 44 օրերի ընթացքում գրավեց ամբողջ մերձար աքսյա հողաշերտը, Հադրութի շրջանը, Շուշին և այլ տարածքներ: Հայկական կողմը տվեց շուրջ 4 հազար զոհ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին, Հայկական բանակը ժամանակացույցով դուրս եկավ նախկին ԼՂԻՄ-ից դուրս բոլոր շրջաններից:
Դրվագ իններորդ
2023 թվականի սեպտեմբերի 18-ին և 19-ին՝ ավելի քան ինը ամիս շարուկանվող շրջափակումից հետո, Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց Արցախի դեմ: Հայաստանը հայտարարեց, որ չի միջամտելու, Ռուսաստանն ու ռուս խաղաղապահները ևս ոչինչ չարեցին: Մի քանի օր անց սկսվեց հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը: Ավելի քան 100 հազար հայեր արմատախիլ արվեցին բնօրրանից: Արցախը, որտեղ 1988թ բնակվում էին շուրջ 150 հազար հայեր և 40 հազար ադրբեջանցիներ, հայաթափվեց:
Դրվագ տասներորդ
2023թ սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հրամանագիր, որով 2024թ հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը դադարում է գոյություն ունենալ: Մի քանի օր անց նա տեղափոխվեց Հայաստան, իսկ Արցախի նախկին երեք նախագահները, ինչպես նաև պետական ու ռազմական այլ գործիչներ ձերբակալվեցին/առևանգվեցին և տեղափոխվեցին Բաքվի բանտեր:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 6 հոկտեմբեր, 2023թ